Գրադարանավարի օրվան ընդառաջ «Արմենպրեսում» հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը ներկայացրել է ԱԺ կողմից հավանության արժանացած «Գրադարանների և գրադարանային գործի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքը:
Ասուլիսի շրջանակում Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը խոսել է «Ժառանգության պահպանություն՝ հանուն կայուն ապագայի» երկրորդ գիտաժողովի, իսկ ԱԺ գրադարանի ղեկավար Ֆաթմա Խաչատրյանը՝ «Լավագույն գրադարան» մրցույթի մասին:
Գրադարանները հնարավորություն կունենան զբաղվելու ձեռնարկատիրական գործունեությամբ
Ալֆրեդ Քոչարյանի նշմամբ՝ ՀՀ-ում գործում է 641 գրադարան, որից 12-ը` ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ: Անդրադառնալով գրադարանների ոլորտում իրականացվող պետական քաղաքականությանը՝ նախարարի տեղակալը հայտնել է, որ հոկտեմբերի 2-ին ԱԺ հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ ընդունվել է «Գրադարանների և գրադարանային գործի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքը և ներկայացրել հիմնական դրույթները:
Ալֆրեդ Քոչարյանի ներկայացմամբ՝ օրենքում կատարված փոփոխության արդյունքում ամրագրվել են գրադարանների օգտագործման նպատակները, այդ թվում՝ տնտեսական և ձեռնարկատիրական, գրադարանային աշխատողների ատեստավորման մասին դրույթը և էլեկտրոնային գրադարան հասկացության սահմանումը. «Գրադարանները հնարավորություն կունենան զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, որը հնարավորություն կտա նաև հավելյալ ծառայություններ մատուցել ընթերցողներին: Մենք այն համոզմանն ենք, որ միայն բուն ծառայության մատուցումը բավարար չէ, և այս մրցակցային աշխարհում պետք են նաև հավելյալ ծառայություններ, սակայն այն չպետք է հակասի գրադարանների բուն գործունեությանը, ինչպես նաև պահանջվելու է լիազոր մարմնի համաձայնությունը: Երկրորդ փոփոխությունը վերաբերում է ատեստավորմանը: Գրադարանային աշխատողների ատեստավորման կարգի համար օրենքի մակարդակում դրվել է լիազորող նորմ: Գաղտնիք չէ, որ գրադարանային ոլորտում ունենք ցածր աշխատավարձերի խնդիր, և այս կարգի մշակումը հնարավորություն կտա աշխատավարձերը վերանայել և բարձրացնել: Երրորդ փոփոխությունը վերաբերում է նոր հասկացություններին, մասնավորապես՝ էլեկտրոնային գրադարան հասկացությունը ժամանակակից աշխարհի պահանջներից է»:
Նոր փոփոխությունները կնպաստեն հավաքածուների համալրմանը
Նոր փոփոխությունները կնպաստեն գրադարանային ոլորտում հիմնական գործառույթների բարելավմանը` գրադարանային հավաքածուների համալրման, պահպանության, ուսումնասիրման, հանրահռչակման, ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ մշակութային ժառանգության թվանշանացման, տեղեկատվական շտեմարանների և միացյալ ավտոմատացված համակարգերի շարունակական զարգացման, համալրման անընդհատության ու օգտագործման մատչելիության ապահովման, տպագիր նյութերի, ազգային անձեռնմխելի ֆոնդերի վերաբերյալ մատենագիտության, վիճակագրական տվյալների, տեղեկատվական ցանկերի կազմման ու հրապարակման, գրքափոխանակության, ինչպես նաև հանրությանը մատուցվող ծառայությունների` տեղեկատվական, մշակութային սպասարկման որակի բարձրացմանը:
ԿԳՄՍՆ ենթակայության գրադարանների տարեկան հիմնական ցուցանիշները
«2023 թվականին գրադարանները սպասարկել են 110 հազար և ավելի ընթերցողի, հաճախումների թիվը կազմում է տարեկան մոտ 1 միլիոն և ավելի: Տարեկան սպասարկվում է շուրջ 3 միլիոն միավոր գիրք: Հաջողությամբ իրականացվում է գրադարանային հավաքածուների համալրման (շուրջ 70 հազար միավոր) գործընթացը, որի շրջանակում պետական դրամաշնորհով տրամադրված միջոցներով ձեռք է բերվում 11 հազար և ավելի միավոր գիրք և պարբերական՝ համալրելով հավաքածուներն ընթերցողների կողմից պահանջված գրականությամբ, ինչպես նաև ձևավորում է նոր առաջարկ՝ գրքի շուկայում առկա լավագույն նոր հրատարակություններով, այդ թվում՝ ուսումնական, գիտահանրամատչելի և թարգմանական գրականության օրինակներով: Հայաստանի ազգային գրադարանի հնատիպ գրքի հավաքածուն պարբերաբար համալրվում է եզակի օրինակներով»,- տեղեկացրել է Ալֆրեդ Քոչարյանը:
Աշխատանքներ համայնքային (հանրային) գրադարանների պահպանման և զարգացման ուղղությամբ
Ալֆրեդ Քոչարյանի ներկայացմամբ՝ նախարարության ենթակայությամբ գործում է 12 գրադարան, սակայն նախարարությունն աջակցում է նաև հավատարմագրված համայնքային գրադարաններին:
«Իրականացվում է «Հանրային գրադարանների նյութատեխնիկական բազայի զարգացում» ծրագիրը, որի շրջանակում իրականացվում են հավատարմագրման վկայական ստացած համայնքային գրադարանների վերազինման աշխատանքները: ՀՀ մարզերի համայնքային գրադարանների հենքի վրա ստեղծվում են ժամանակակից տեղեկատվական կենտրոններ, ինչի արդյունքում ձևավորվում են արդիականացված գրադարաններ: ՀՀ մարզերում արդեն իսկ իրականացվել են հավատարմագրված 47 համայնքային գրադարանների արդիականացման և տեխնիկական վերազինման աշխատանքները: Գրադարանները վերազինվել են ժամանակակից տեխնիկական միջոցներով, կահավորվել են նոր մասնագիտական կահույքով, իսկ գրադարանային հավաքածուները պարբերաբար համալրվել են պետական աջակցությամբ հրատարակված գրականությամբ: 2024 թվականին ծրագրի շրջանակում շուրջ 10 հանրային գրադարաններ համալրվել են նոր համակարգիչներով, բազմաֆունկցիոնալ տպիչ սարքավորումներով, նոր կահույքով: Ծրագրի շրջանակում արդիականացված ընթերցասրահներ են ձևավորվել Սպիտակի, Ջերմուկի, Ապարանի, Ստեփանավանի, Գյումրիի, Վանաձորի, Վայքի, Օձունի, Թալինի, Սիսիանի, Մեղրիի, Արթիկի և համայնքային ենթակայության շուրջ 45 մեծ և փոքր գրադարաններում»,- նշել է Ալֆրեդ Քոչարյանը և հավելել, որ ծրագիրը շարունակական է, և շահառու կարող են դառնալ այն գրադարանները, որոնք ունեն իրավաբանական անձի կարգավիճակ:
Ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրում և մատուցվող ծառայությունների արդյունավետության բարձրացում
Հայաստանի ազգային գրադարանի և գործընկեր գրադարանների՝ Խնկո Ապոր անվան ազգային մանկական, ինչպես նաև 10 մարզային գրադարանների գործուն աջակցությամբ թվայնացվում և «Հայ գիրք» և «Հայ պարբերական մամուլ» շտեմարաններում տարեկան տեղադրվում է գրքի և պարբերականի շուրջ 1 միլիոն 500 հազար էջ: Այս պահին շտեմարաններում թվայնացված էջերի ընդհանուր քանակը հասել է 14 350 196 19, «Հայ գիրք» շտեմարանում գրքերի թվային պատճեների թիվը՝ 38 հազարի:
Հայաստանյան գրադարանների էլեկտրոնային համահավաք գրացուցակում նախարարության ենթակայության գրադարանների կողմից տարեկան մուտքագրվում է շուրջ 200 հազար միավոր գրառում՝ գրառումների ընդհանուր թիվը հասցնելով 3 միլիոնի:
Կապիտալ ծրագրեր
Ալֆրեդ Քոչարյանի տեղեկացմամբ՝ 2022-2023 թվականներին ավելացել են կապիտալ ծրագրերի համար տրամադրվող ֆինանսական միջոցները գրադարաններում, այդ թվում՝ Հայաստանի ազգային գրադարանի համար միասնական համահավաք շտեմարանի անխափան աշխատանքն ապահովելու նպատակով ձեռք է բերվել նոր սերվեր, որի համար հատկացվել է 31 միլիոն 522 հազար ՀՀ դրամ, սանհանգույցների մասնակի և կապիտալ վերանորոգման նպատակով հատկացվել է 42 միլիոն 12 հազար ՀՀ դրամ, ընդհանուր՝ ներդրվել է 73 միլիոն 534 հազար ՀՀ դրամ:
«Լավագույն գրադարան» մրցույթ
Ալֆրեդ Քոչարյանի տեղեկացմամբ՝ հոկտեմբերի 7-ին՝ Գրադարանավարի օրը, կամփոփվի «Լավագույն գրադարան-2024» մրցույթը: Արդյունքների մասին մասնագիտական հանձնաժողովը կհայտարարի հոկտեմբերի 7-ին: Մրցույթի նպատակն է ՀՀ-ում գրադարանների լավագույն աշխատանքի խրախուսումը և հանրայնացումը, դիտարժան փորձի վերհանումը, օրեցօր զարգացող աշխարհում գրադարանի ու գրադարանավարի դերի ամրագրումը:
ԱԺ գրադարանի ղեկավար, «Լավագույն գրադարան» մրցույթի աշխատանքները համակարգող խմբի ղեկավար Ֆաթմա Խաչատրյանի նշմամբ՝ արդեն 3 տարի Գրադարանավարի օրն անցկացվում է «Լավագույն գրադարան» մրցույթը: Այս տարի մրցույթին մասնակցել է 70 գրադարան. ներկայացվել է 70 հայտ, որոնք դիտարկվել են 6 անվանակարգում:
«Ժառանգության պահպանություն՝ հանուն կայուն ապագայի» միջազգային գիտաժողով
Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը տեղեկացրել է, որ Երևանում հոկտեմբերի 3-5 կանցկացվի «Ժառանգության պահպանություն՝ հանուն կայուն ապագայի» երկրորդ գիտաժողովը, որը նվիրված է Հայաստանի ազգային գրադարանի պետական կարգավիճակ ստանալու 105-ամյակին։ Այս ընթացքում Հայաստանի ազգային գրադարանը մեծ ձեռքբերումներ ու նվաճումներ է ունեցել, որոնք էապես նպաստել են դրա՝ որպես առաջատար մշակութային հաստատության կայացմանը: «Թվային դարաշրջանում գրադարանների դերը փոխակերպվել է, և Ազգային գրադարանն այս վերափոխումն ընդունել է մեծ պատասխանատվությամբ: Հայաստանի ազգային գրադարանը, երկու տարի առաջ մեկնարկելով «Ժառանգության պահպանություն՝ հանուն կայուն ապագայի» գիտաժողովների շարքը, ևս մեկ անգամ հաստատել է հավատարմությունն իր առաքելությանը և ռազմավարությանը, այն է՝ կարևորել ժառանգության պահպանման առանցքային դերը կայուն զարգացման խթանման և հավաքական ապագայի հարստացման գործում»,- ասել է Աննա Չուլյանը:
Գիտաժողովը միտված է միավորելու ոլորտի առաջատար և երիտասարդ մասնագետներին ամբողջ աշխարհից՝ դառնալով հարթակ գրադարանային, թանգարանային, արխիվային, հրատարակչական և հարակից ոլորտների միջազգային փորձի փոխանակման, արդի խնդիրների քննարկման, նորարարությունների ներկայացման, ինչպես նաև միջազգային ձևաչափերի, կառավարման համակարգերի, տեխնոլոգիաների ներդրման փորձառության համար։
Այս տարի գիտաժողովին մասնակցում է աշխարհի 20 երկրի 64 կազմակերպության շուրջ 100 մասնագետ։ «Խիզախ նոր աշխարհ» խորագրով լիագումար նիստը նվիրված է գիտելիքի և տեղեկատվության ստեղծման, իրացման, տարածման գործում արհեստական բանականության մարտահրավերներին։
Գիտաժողովի աշխատանքն ընդգրկում է հետևյալ ուղղությունները՝ հայկական և ազգային ժառանգության պահպանում և հանրահռչակում, թվային բովանդակության կառավարում, մասնագիտական զարգացում և կառավարում, ընթերցանության խթանում, մատենագիտություն և այլ ուղղություններ:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
«Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…
Ուսուցչի օրվա առթիվ մի խումբ մանկավարժներ և ոլորտի ներկայացուցիչներ պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարի կողմից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Ուսուցչի միջազգային օրվա առթիվ պարգևատրել է ոլորտի մի խումբ…
Ողջույն, հայգելի գործընկերներ: Օրեր առաջ սոցիալական մեդիահարթակներում մի փոքրիկ հարցում անցկացրեցինք պարզելու համար՝ հասարակությանը առավել հետաքրքրող թեմաները: Հարցումների արդյունքում ընտրվեց այսօրվա մեր քննարկվելիք թեման՝ ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի…
<<Կրթությունը պատմելը և պատմություններ լսելը չէ․ այն ակտիվ և կառուցողական գործընթաց է>> Ջոն Դյուի Նախագծերի մեթոդը (Project methods (http://education.stateuniversity.com/pages/2337/Project-Method.html)) ուսուցման համակարգ է, որի ընթացքում սովորողները գիտելիքներ, կարողություններ, հմտություններ են ձեռք…
ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ