Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում շարունակվում է ԱՊՀ մասնակից պետությունների ուսուցիչների և կրթության աշխատակիցների 8-րդ համագումարը, որի բացման միջոցառմանը մասնակիցներին ողջունել էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ներկայացնելով կրթության ոլորտի բարեփոխումների հիմնական ուղղություններն ու նոր ծրագրերը:
Համաժողովի աշխատանքները շարունակվել են պլենար քննարկումների ձևաչափով, որը վարել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Նախարարի տեղակալը ողջունել է ներկաներին ու կարևորել նմանօրինակ հարթակի հնարավորությունը՝ ոլորտային հարցերի և խնդիրների քննարկման առումով:
Նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ներկայացրել է Հայաստանում կրթության նոր չափանիշները, դրանցով սահմանված հիմնական նպատակներն ու վերջնարդյունքները:
«Հայաստաննի Հանրապետությունն այժմ կրթության ոլորտում էական բարեփոխումների փուլում է, որոնց նպատակն է ապահովել ավելի որակյալ և հասանելի կրթություն՝ բոլոր մակարդակներում։ Կրթական ոլորտի զարգացման ուղղություններն արտացոլված են 2022 թվականին ընդունված «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թ. զարգացման պետական ծրագրի մասին» օրենքում։ Ըստ այդմ՝ կրթության բոլոր մակարդակներում բարեփոխման և կրթության որակի բարձրացման ծրագրերն իրականացվում են մի քանի ուղղություններով՝ կրթության բովանդակության բարելավում, ուսուցիչների մասնագիտական զարգացման խթանում և խրախուսման մեխանիզմների կիրառում, կրթության մատչելիության ապահովում, ենթակառուցվածքների և նյութատեխնիկական բազայի բարելավում»,- նշել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը:
Նա տեղեկացրել է՝ կրթության բովանդակության բարելավման նպատակով հաստատվել է հանրակրթության պետական նոր չափորոշիչը, որը 2021-2022 ուսումնական տարվանից փորձնական ներդրվել է Տավուշի մարզի դպրոցներում։
«Նոր չափորոշիչը հիմնված է կոմպետենցիաների վրա և ունի երեք բաղադրիչ՝ պետական, դպրոցական և անհատական, ինչը թույլ է տալիս յուրաքանչյուր դպրոցի մշակել իր ուսումնական ծրագիրը՝ սահմանված առաջնահերթություններին համապատասխան: Աշակերտները կարող են նաև սովորել խորացված առարկաներ կամ մասնակցել խմբակների՝ ըստ իրենց հետաքրքրությունների»,- ասել է Արաքսիա Սվաջյանը:
Նրա խոսքով՝ անհատական բաղադրիչը ներառում է նախագծային ուսուցման կազմակերպումը, որը նպաստում է սովորողների հետազոտական, քննադատական և ստեղծագործական կարողությունների զարգացմանը։ Այս տարեսկզբին հրապարակվել է Համաշխարհային բանկի զեկույցը, համաձայն որի՝ նոր չափորոշչով սովորողների մոտ երկու տարվա ընթացքում կրթության դինամիկայի 6 ամսվա աճ է գրանցվել:
«Անցած ուսումնական տարվանից հանրապետության բոլոր դպրոցներում սկսվել է նոր չափորոշիչի ներդրման գործընթացը, որը կավարտվի 2026 թվականին։ Չափորոշչի ներդրումը ենթադրում է ոչ միայն կրթության բովանդակության և դասավանդման մեթոդների փոփոխություն, այլև գնահատման համակարգի ամբողջական վերափոխում՝ ներառյալ բնութագրական գնահատումը և տարրական դպրոցում միավորային գնահատումից հրաժարումը: Ցածր առաջադիմություն ունեցող սովորողների համար նոր չափորոշչի ներդրման շրջանակում դպրոցներն ապահովում են երկարօրյա ծառայություն, որի միջոցով երեխաները կարող են լրացուցիչ պարապմունքների մասնակցել այն առարկայից, որից ունեն ցածր առաջադիմություն:
Չափորոշչի ներդրման մեկ այլ կարևոր ուղղություններից են նոր դասագրքերի ստեղծումն ու փորձաքննությունը, որոնք սկսվել են 2022 թվականից: Գործընթացին աջակցելու համար ներդրվել է մենթոր դպրոցների համակարգը»,- իր զեկույցում նշել է նախարարի տեղակալը:
Բովանդակային ուղղությամբ բարեփոխումներից Արաքսիա Սվաջյանն առանձնացրել է նաև նախադպրոցական կրթության պետական նոր չափորոշիչը, որով սահմանվում են երեխայի զարգացման, կրթական ծրագրերի բովանդակության պարտադիր նվազագույն պահանջները, երեխաների ուսումնական բեռնվածության առավելագույն ծավալը:
Հանրակրթության ոլորտում բարեփոխումների հաջորդ կարևոր ուղղությունը, Արաքսիա Սվաջյանի տեղեկացմամբ, ուսուցիչների մասնագիտական զարգացման խթանմանն ու խրախուսման մեխանիզմների կիրառմանն ուղղված նոր ծրագրերն են, որոնք առկա են ինչպես նախադպրոցական, այնպես էլ դպրոցական համակարգերում:
«Այդ ծրագրերից մեկը կամավոր ատեստավորման համակարգի ներդրումն է, որն ուսուցիչներին հնարավորություն է տալիս կամավոր հիմունքներով ատեստավորում անցնելու առարկայական գիտելիքներից և ունենալու աշխատավարձի բարձրացում՝ ընդհուպ մինչև եռապատիկի չափով՝ կախված ատեստավորման արդյունքից: Համաձայն հանրակրթության մասին օրենքի՝ դպրոցներում աշխատող բոլոր ուսուցիչները պետք է պարբերաբար անցնեն վերապատրաստում և պարտադիր ատեստավորում։ Այս տարվանից այս համակարգում փոփոխություններ են տեղի ունեցել, սահմանվել է, որ ուսուցիչների վերապատրաստումն իրականացվելու է մասնագիտական կարիքների գնահատման հիման վրա»,- նշել է Արաքսիա Սվաջյանը:
Նա ներկայացրել է նաև դպրոցների կառավարման համակարգի փոփոխությունները, ըստ որի՝ բովանդակային և վարչական բաղադրիչները բաշխվել են դպրոցի տնօրենի ու վարչական համակարգողի միջև: Կառավարման նոր համակարգի ներդրմանը զուգահեռ ներդրվել է դպրոցի տնօրենի ընտրության նոր գործընթաց։ Թեկնածուները ներկայացնում են զարգացման ծրագիր, որն ենթարկվում է փորձաքննության: Թեկնածուն ծրագրի փորձաքննության դրական արդյունքի դեպքում մասնակցում է ԿԳՄՍ նախարարի հետ հարցազրույցին:
«Հանրակրթության ոլորտում բարեփոխումների մեկ այլ ուղղություն են կրթության մատչելիության ապահովմանը, բոլոր երեխաների համար որակյալ և հասանելի կրթության հնարավորությունների ստեղծելմանը միտված ծրագրերը։ Մասնավորապես ներդրվել է համընդհանուր ներառական կրթության համակարգ, որը թույլ է տալիս յուրաքանչյուր երեխայի՝ անկախ իր զարգացման մակարդակից, մտավոր, լեզվական կամ սոցիալական հնարավորություններից, ստանալ որակյալ կրթություն իր բնակության վայրի դպրոցում կամ մանկապարտեզում։ Աշխատանքներ են տարվում նաև բոլոր բնակավայրերում նախադպրոցական կրթության հասանելիությունն ապահովելու ուղղությամբ։
Հանրակրթության ոլորտում բարեփոխումների մեկ այլ կարևոր ուղղություն է ենթակառուցվածքների բարելավման և ուսումնական հաստատությունների նոր սարքավորումներով լիարժեք հագեցման ծրագիրը, որն այս փուլում ընդգրկում է 300 դպրոց և 500 մանկապարտեզ։ Միջնակարգ դպրոցների նյութատեխնիկական աջակցության հարցում մեծ ուշադրություն է դարձվում բնական, մաթեմատիկական և ինժեներական ոլորտներում ժամանակակից չափանիշներին համապատասխան լաբորատորիաների ստեղծմանը»,- տեղեկացրել է Արաքսիա Սվաջյանը:
Նախարարի տեղակալը ներկայացրել է նաև մասնագիտական կրթության ոլորտում ընթացքող բարեփոխումները՝ առանձնացնելով վերջերս ընդունված «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» նոր օրենքը, որը նոր կանոնակարգեր է մտցնում ինչպես կրթության բովանդակության վերանայման, այնպես էլ ուսումնական գործընթացի կազմակերպման առումով: Նոր օրենքով նախատեսվում է մասնավորապես դուալ կրթության ներդրում և մասնավոր հատվածի հետ համագործակցության ընդլայնում։
Համագումարի շրջանակում մասնակից պետությունների՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի պատվիրակությունների ղեկավարները ևս հանդես են եկել ելույթներով, շնորհակալություն հայտնել ընդունելության և արդյունավետ քննարկումների հնարավորության համար:
Համագումարի ընթացքում ԱՊՀ անդամ երկրների ուսուցիչները և կրթական ոլորտի աշխատողները պարգևատրվել են «ԱՊՀ կրթության գերազանցություն» կրծքանշանով: Պարգևատրումն իրականացրել են ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանն ու Արաքսիա Սվաջյանը:
ԱՊՀ մասնակից պետությունների ուսուցիչների և կրթության աշխատակիցների 8-րդ համագումարն անցկացվում է հոկտեմբերի 3-4-ը: Համաժողովին մասնակցում են ԱՊՀ 7 պետություններից շուրջ 120-140 ներկայացուցիչներ:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
«Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…
Ուսուցչի օրվա առթիվ մի խումբ մանկավարժներ և ոլորտի ներկայացուցիչներ պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարի կողմից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Ուսուցչի միջազգային օրվա առթիվ պարգևատրել է ոլորտի մի խումբ…
Ողջույն, հայգելի գործընկերներ: Օրեր առաջ սոցիալական մեդիահարթակներում մի փոքրիկ հարցում անցկացրեցինք պարզելու համար՝ հասարակությանը առավել հետաքրքրող թեմաները: Հարցումների արդյունքում ընտրվեց այսօրվա մեր քննարկվելիք թեման՝ ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի…
<<Կրթությունը պատմելը և պատմություններ լսելը չէ․ այն ակտիվ և կառուցողական գործընթաց է>> Ջոն Դյուի Նախագծերի մեթոդը (Project methods (http://education.stateuniversity.com/pages/2337/Project-Method.html)) ուսուցման համակարգ է, որի ընթացքում սովորողները գիտելիքներ, կարողություններ, հմտություններ են ձեռք…
ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ