ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հայաստանի գարունը

Մայիսի 18, 2017
Դպրոցական անցուդարձ

Ղ.Ալիշանի անվան թիվ 27 հիմնական դպրոցի II ա դասարանում (դասվար՝ Ա.Արամյան) «Հայաստանի գարունը» խորագրով միջոցառումն էր: Երեխաները ներկայացրին գարունը որպես առանձնակի հրճվանք և ուրախ տրամադրություն հաղորդող եղանակ: Ցուցադրեցին գարնան հրաշալիքները,ծաղկի տոնը՝ ծաղկազարդ պարտեզով: Փառավորեցին մայրերին, սգացին և հպարտացան ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված անպարտ և անմահ հերոսներով, Եղեռնի զոհերով: Հայոց բերդաքաղաք Շուշիի ազատագրման 25-ամյակին նվիրված ասմունքեցին և երգեցին հայրենասիրական երգեր: Մաղթեցին հայոց աշխարհին խաղաղություն, որ շենանա հողը հայոց, դառնա այգի ու ծաղկանոց: