ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

ԱՄՆ գիտության ազգային հիմնադրամի ներկայացուցիչների հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները

Հոկտեմբերի 8, 2024
Միջազգային լուրեր Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է ԱՄՆ գիտության ազգային հիմնադրամի (NSF) ներկայացուցիչներ Սոհի Ռաստեգարին և Ալեքսանդր Սիմոնյանին:

Նախարարի տեղակալը ողջունել է հիմնադրամի ներկայացուցիչներին և կարևորել երկկողմ համագործակցության անհրաժեշտությունը:

Անդրադառնալով բարձրագույն կրթության և գիտության ոլորտում իրականացվող պետական քաղաքականությանը՝ Արթուր Մարտիրոսյանն անդրադարձել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքի մշակման աշխատանքներին: Նրա խոսքով՝ նախագծով հստակեցվել են բարձրագույն կրթության որակին ներկայացվող պահանջները, բուհերի կառավարման և խոշորացման գործընթացը, որի նպատակը հետազոտահեն կրթության կազմակերպումն է:

Արթուր Մարտիրոսյանը նաև տեղեկացրել է՝ «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրով» Հայաստանում նախատեսվում է ակադեմիական քաղաքի ստեղծում, որի գլխավոր հատակագծի հայեցակարգն արդեն հաստատվել է:

ԿԳՄՍ նախարարի տեղակալն անդրադարձել է նաև միջազգային համագործակցությանը՝ բարձրագույն կրթության ոլորտում առանձնացնելով Հայաստան-ԵՄ արդյունավետ փոխգործակցությունը, մասնավորապես՝ «Էրազմուս+», «Հորիզոն Եվրոպա» ծրագրերը: Արթուր Մարտիրոսյանը մեծապես կարևորել է գիտության ոլորտում ԱՄՆ-ի հետ համագործակցությունը և վերահաստատել պատրաստակամությունն ԱՄՆ գիտության ազգային հիմնադրամի հետ համագործակցության կայացման աշխատանքներն ակտիվացնելու առումով։

ԱՄՆ գիտության ազգային հիմնադրամի (NSF) ներկայացուցիչ Սոհի Ռաստեգարը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և բարձր գնահատել Հայաստանի կառավարության ջանքերը՝ ուղղված երկրում գիտության զարգացմանը: Նա ներկայացրել է ԱՄՆ գիտության ազգային հիմնադրամի գործունեությունը՝ շեշտելով, որ հետաքրքրված են Հայաստանի հետ համագործակցությամբ:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)

  • Պարզաբանումներ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի ուսուցիչներ, «Պարզաբանումներ» թեմայում Ֆորումի ադմինիստրատորները՝ Մարի Գասպարյանը (https://forum.armedu.am/member/9113-%D5%B4%D5%A1%D6%80%D5%AB-%D5%A3%D5%A1%D5%BD%D5%BA%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6) և Արփինե Քիրիշյանը (https://forum.armedu.am/member/14139-arpi-kirishyan), կպատասխանեն ձեզ հետաքրքրող հարցերին:

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Նոր նյութի ներկայացում Նոր նյութի բացատրության ժամանակ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ աշակերտը միանգամից չի կարող շատ բան սովորել: Ըստ գիտական հետազոտությունների` Նոր նյութի հաղորդման ժամանակ կարևոր է…