ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Անկախ տեխնոլոգիական զարգացումներից՝ գիրքն այլընտրանք չունի». Ժաննա Անդրեասյանը պարգևատրել է գրադարանային ոլորտի մի շարք աշխատակիցների

Հոկտեմբերի 8, 2024
Մշակութային լուրեր

Գրադարանավարի օրվա առթիվ այդ ոլորտում ունեցած նշանակալի ավանդի և երկարամյա աշխատանքային գործունեության համար մի շարք պետական և համայնքային կազմակերպությունների աշխատակիցներ պարգևատրվել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության շնորհակալագրով և պատվոգրով:

Պարգևատրվել են նաև արդեն երրորդ տարին անցկացվող «Լավագույն գրադարան» մրցույթի հաղթող գրադարանները:

Պարգևները հանձնել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Միջոցառմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը:

Նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է ներկաներին մասնագիտական տոնի կապակցությամբ՝ կարևորելով վերջիններիս գործունեությունը հանրության շրջանում ընթերցանությունը խթանելու առումով:

«Գրադարանները մեր կյանքի անբաժանելի մասն են. անկախ տեխնոլոգիական զարգացումներից՝ գիրքն այլընտրանք չունի: Կարող են փոխվել ձևաչափերը, ընթերցանության միջավայրերը, բայց ընթերցանությունը շարունակում է մնալ այն հիմնարար գործիքը, որով հնարավոր է խթանել միտքը և ստեղծարարությունը,- ասել է նախարարը և գնահատելով գրադարանավարի աշխատանքը՝ հավելել,- գրադարանավարի՝ մեկ բառով արտահայտած վերաբերմունքը և մոտեցումը գրքին ընթերցողի համար կարող են դռներ բացել դեպի գրքերի աշխարհ կամ հավերժ փակել: Երեխաների զարգացման գործում ձեր ներդրումը շատ մեծ է, և մենք էլ պետք է հնարավորություն ունենանք դա տեսնել և չափելի դարձնել»:

Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ այս ուսումնական տարին հայտարարված է մշակութային կրթության տարի, ինչը ենթադրում է դպրոցների և գրադարանների համատեղ աշխատանք, միջոցառումների ու նախագծերի անցկացում:

Նախարարն անդրադարձել է նախընթաց շաբաթ «Գրադարանների և գրադարանային գործի մասին» օրենքում իրականացված փոփոխություններին՝ նշելով, որ ոլորտում զարգացման նոր հնարավորություններ են սպասվում։ Նոր օրենքում ներառվել է «էլեկտրոնային գրադարան» հասկացությունը, ամրագրվել են գրադարանների ձեռնարկատիրական հնարավորությունները՝ տնտեսական գործունեության ծավալման մասին, որը կարևոր է ոլորտի զարգացման տեսանկյունից: Նախարարի խոսքով՝ կիրականացվեն նաև գույքային համալրման ծրագրեր, կփորձարկվի գրադարանների կառավարման նոր մոդել, կմշակվի ատեստավորման նոր կարգ։

«Ձեր հաջողությունները մեր հաջողություններն են, որոնք ցույց են տալիս, որ ոլորտում կան զարգացումներ՝ ի նպաստ մեր ընթերցասեր հասարակության»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ գրադարանային ոլորտի մասնագետներին մաղթելով հաջողություններ։

Ներկաներին շնորհավորել է նաև նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը՝ ընդգծելով այսօրվա իրականությանը համահունչ քայլելու, համայնքներում գրադարանի դերը ուժեղացնելու, նոր ընթերցողների ներգրավելու կարևորությունը, ինչին, ըստ նրա, կնպաստի ձեռնարկատիրական գործառույթի ներառումը:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)