Կրթության համակարգում ոչ ֆորմալ և ինֆորմալ ուսումնառության կարագավորումներն արդյունավետ ներդնելու, ուսուցում իրականացնողների ուսումնամեթոդական հմտությունները կատարելագործելու և զարգացնելու նպատակով Ուսուցման ազգային հիմնադրամը (ՈՒԱՀ) նախաձեռնել է «Կրթության մասին» ՀՀ օրենքի փոփոխությունների վերաբերյալ իրազեկման դասընթացների շարք և ոչ ֆորմալ կրթության համակարգի մեթոդական թիմերի մասնագիտական ուսուցում (վերապատրաստում)։
Մասնագիտական ուսուցումն անցկացվելու է մոդուլային ուսումնառության ծրագրի ձևաչափով։ Դասընթացը կազմակերպվելու է լսարանային և արտալսարանային աշխատանքներով՝ պարբերական հանդիպումների միջոցով, մեկ ամսվա ընթացքում՝
24 ժամ լսարանային բեռնվածությամբ (շաբաթական 2-3 օր, 4-ից 6 ակադեմիական ժամ)։
Դասընթացի ավարտին ծրագիրը հաղթահարած մասնակիցը ոչ ֆորմալ և ինֆորմալ կրթության ոլորտում կկարողանա.
1.մշակել լրացուցիչ կրթական ծրագիր, այն է՝
ա)որոշակի աշխատանքային կարողությունների ձևավորմանը միտված մասնագիտական ուսուցման ծրագիր,
բ)առկա կարողությունները կատարելագործելուն միտված վերապատրաստման ծրագիր,
գ)աշխատանքային կամ մասնագիտական հարմարեցմանը միտված կարճաժամկետ ծրագիր և այլն։
2.կատարել լրացուցիչ կրթական ծրագրի մասնագիտական փորձաքննություն և կազմել եզրակացություն՝ ԿԳՄՍ նախարարի կողմից երաշխավորելու համար,
3.լինել լրացուցիչ կրթական ծրագրի դասընթացավար կամ մոդերատոր,
4.անցկացնել ԼԿԾ մասնակիցների կարիքի գնահատում և ձևավորել դասընթացի պատվեր,
5.անցկացնել լրացուցիչ կրթական ծրագրի դիտարկում, մոնիտորինգ և կազմել եզրակացություն։
Մասնագիտական ուսուցման ծրագիրը հաղթահարած մասնակցին կշնորհվեն համապատասխան վկայական և ներդիր՝ ձեռք բերած ուսումնառության արդյունքների վերաբերյալ տեղեկատվությամբ։ Վկայագրված մասնակիցն իր ցանկությամբ կարող է ընդգրկվել Ուսուցումների ազգային ռեեստրում, ինչը նրան հնարավորություն կտա վերոնշյալ աշխատանքները կատարելու համար հրավիրվել տարբեր կազմակերպությունների կողմից, մատուցել ծառայություններ և վաստակել լրացուցիչ եկամուտներ՝ առանց հիմնական աշխատանքից կտրվելու։
Մասնագիտական ուսուցման 60 մասնակից հնարավորություն կունենա դասընթացին մասնակցել հիմնադրամի գործընկեր Գերմանիայի ժողովրդական բարձրագույն դպրոցների միության (ԳԺԲԴՄ) հայաստանյան մասնաճյուղի աջակցությամբ՝ «Եվրոպայի մեծահասակների կրթության կենտրոնների համակարգային զարգացում» ծրագրի շրջանակում։ Մասնակիցները կընտրվեն դասընթացի առաջին փուլից հետո՝ գործնական առաջադրանքների կատարման ցուցանիշների հիման վրա։
Դասընթացին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք կամ կազմակերպությունները կարող են մինչև հոկտեմբերի 18-ը ներառյալ լրացնել կից ներկայացվող ձևաթուղթը և այն ուղարկել armntf@inbox.ru կամ nationaltrainingfund.arm@gmail.com էլ.հասցեներին։
Դասընթացի մասնակցության պայմանների մասին հավելյալ տեղեկատվություն կարելի է ստանալ Ուսուցման ազգային հիմնադրամից՝ հեռ․ 091-22-11-91:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…
Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…
Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…
Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…
Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ