ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Անցկացվեց «Նամակ» թեմայով բաց դաս

Մայիսի 19, 2017
Դպրոցական անցուդարձ

Մայիսի 16-ին Իջևանի 5-րդ հիմնական դպրոցում «Նամակ» թեմայով անցկացվեց  բաց դաս:
Դասին ներկա էին դպրոցի տնօրինությունը և ուսուցիչներ:
Դասի նպատակն էր' նախորդ դասերին յուրացրած գիտելիքների ընդլայնումն ու ամրապնդումը, միջանձնային հարաբերությունների և հաղորդակցման մշակույթի ձևավորումը, սովորողների զգացական աշխարհի ընդլայնումը և, որպես միջառարկայական կապ, կոչականի վերաբերյալ գիտելիքների ամփոփումը:
Որպես ուսումնական նյութ օգտագործվեցին պաստառներ, գրատախտակներ, նամակի տարբեր նմուշներ, դասագիրքը:
Կիրառվեցին խմբային աշխատանքի, դերային խաղի, Վենի գծապատկերի և 3 բանալի 1 կողպեք մեթոդները:
Դասը հետաքրքիր էր և ուսուցողական:

Սիրանուշ Ղուշչյան
Հայոց լեզվի և գրականության ուզուցչուհի