ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Տարակարգը միտված է խրախուսելու մանկապարտեզների մանկավարժներին

Հոկտեմբերի 9, 2024
Լուրեր կազմակերպություններից

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր ընդունել է նախադպրոցական ուսումնական հաստատությունների՝ տարակարգ ստացած մանկավարժական աշխատողներին:

Նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների համար տարակարգի ընթացակարգի ներդրումը նախադպրոցական կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներից է, որը գործում է 2023 թվականից: Այս պահին ոլորտում տարակարգ է շնորհվել 24 մանկավարժի:

Արաքսիա Սվաջյանը ողջունել է ներկաներին և շնորհակալություն հայտնել կատարած աշխատանքի և առաջինը լինելու համարձակության համար. «Դուք տարակարգի ներդրման գործընթացի առաջին շահառուներն եք, ինչը ցույց է տալիս՝ եթե մարդը հետաքրքրված է մասնագիտական առաջընթացով և ջանք է թափում այդ ուղղությամբ, ապա զարգացումն արդեն իսկ առկա է: Այս հանդիպումը հատկապես կարևորում ենք՝ ձեզ լսելու, գործընթացի վերաբերյալ ձեր արձանագրած խնդիրները վեր հանելու, դրա շուրջ հետաքրքրությունը մեծացնելու, հաջորդաբար նաև լավարկման աշխատանքներ իրականացնելու, ինչպես նաև արձանագրած հաջողությունների մասին խոսելու տեսանկյունից»: Նախարարի տեղակալն առանձնակի ընդգծել է, որ տարակարգի տրամադրման գործիքակազմը, որը խթանում է մասնագիտական զարգացումը և աշխատավարձի բարձրացման հնարավորություն է տալիս, ներդրվել է մանկավարժներին խրախուսելու և ոլորտի նկատմամբ հետաքրքրություն առաջացնելու նպատակով:

Փոխնախարարի գնահատմամբ՝ տարակարգի շնորհման համար սահմանված պահանջներն այնքան էլ խիստ չեն. դրանք փաստաթղթեր են, որոնք վկայում են մանկավարժական, մեթոդական կարողությունների մասին, ինչպես նաև անցկացված պարապմունքներից տեսաձայնագրություններ են, որոնք ուսումնասիրում են փորձագետները և այլն: Սահմանված չափանիշներից առնվազն երեքին համապատասխանելու դեպքում ներկայացված հայտերը կարող են ստանալ տարակարգ:

«Տարակարգը հնարավորություն է տալիս մանկավարժին նախևառաջ գնահատել իր հմտություններն ու կարողությունները: Նման ծրագրերը օգնում են հասկանալ՝ ինչից են դժվարանում ոլորտի մասնագետները, ինչի վրա ավելի շատ ուշադրություն պետք է դարձնեն, որ ուղղությամբ զարգանան և այլն»,- ասել է Արաքսիա Սվաջյանը:

Գործընթացն առավել հետաքրքրական դարձնելու նպատակով կարևորվել են իրազեկվածության բարձրացումը, մեթոդական ուղեցույցի մշակումը և այլն:

Մանկավարժները ևս շնորհակալություն են հայտնել գործընթացի ներդրմամբ իրենց աշխատանքը գնահատելու և մասնագիտական զարգացման հնարավորության համար: Նրանք, մասնավորապես, նշել են՝ սկզբում անիրական է թվացել տարակարգ ստանալու հնարավորությունը, սակայն հետադարձ կապի ապահովմամբ, հարցերի պարզաբանմամբ և ուղղորդումների արդյունքում համոզվել են, որ այն հաղթահարելի է: Նրանք ընդգծել են, որ առաջին փորձը ոգևորիչ էր, և տարակարգի մյուս աստիճաններին ևս պատրաստվում են դիմել:

Եզրափակելով հանդիպումը՝ Արաքսիա Սվաջյանը կոչ է արել մանկավարժներին տարածել իրենց փորձառությունն ու ոգևորել գործընկերներին, որպեսզի չվարանեն և դիմեն նախարարություն` որակավորման տարակարգի համար:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)