ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Մ․ Մաշտոցի անվան Մատենադարում մասնակցել է ձեռագրերի պահպանման արդիական ենթակառուցվածքի՝ կենսաքիմիական հետազոտության լաբորատորիայի բացմանը:
Լաբորատորիան բացվել է ԱրարատԲանկի ֆինանսավորմամբ՝ «Հիշողության կերպարանքներ» միջազգային սեմինարի շրջանակում։
Լաբորատորիայի շնորհանդեսին հաջորդել է Մատենադարանի աշխատակիցների կողմից վերականգնված Հայաստանի տարբեր մշակութային կառույցների գրավոր նմուշների ցուցադրությունը՝ «Մատենադարանի ճառագող առաքելությունը» խորագրով։
ԿԳՄՍ նախարարը շնորհավորել է ներկաներին կարևոր օրվա առիթով և շնորհակալություն հայտնել գործընկերներին համագործակցության համար։ Նրա խոսքով՝ աշխատանքային պայմանները որակի ապահովման կարևոր բաղադրիչ են, և Մատենադարանում բացված նոր լաբորատորիան էապես կբարելավի իրականացվող աշխատանքները՝ որակապես նոր հարթության վրա դնելով Մատենադարանի գործունեությունը ձեռագրերի վերականգնման ոլորտում։
«Երբ միավորում ենք պետության, մասնավոր կառույցների և հանրության ջանքերը, միանշանակ շահում ենք բոլորս։ Մատենադարանն այն վայրն է, որտեղ շաղկապված են մեր պատմությունը, ժառանգությունն ու ներկան։ Մատենադարանում արված ցանկացած ներդրում կարևոր նշանակություն ունի, քանի որ այն վաղուց միայն հայաստանյան նշանակության կառույց չէ, այլ ունի միջազգային կարևոր դիրքավորում»,- նշել է Ժաննա Անդրեասյանը։
Նախարարը բարձր է գնահատել նաև «Մատենադարանի ճառագող առաքելությունը» ցուցադրությունը՝ վերականգնող մասնագետների աշխատանքն արժևորելու տեսանկյունից. «Վերականգնողներն այն մասնագետներն են, որոնց աշխատանքն ավելի տեսանելի պետք է դարձնել հանրության շրջանում, որովհետև նրանք հաճախ աննկատ են մնում իրենց կատարած հսկայածավալ աշխատանքի հետևում։ Նմանատիպ ցուցադրությունները մատնանշում են նրանց աշխատանքի կարևորությունը»։
Միջոցառմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը և Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը։
Ներկաներին ողջունել և շնորհավորել են նաև Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը և ԱրարատԲանկի գործադիր տնօրեն Մհեր Անանյանը։
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…
Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…
Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…
Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)
Հարգելի ուսուցիչներ, «Պարզաբանումներ» թեմայում Ֆորումի ադմինիստրատորները՝ Մարի Գասպարյանը (https://forum.armedu.am/member/9113-%D5%B4%D5%A1%D6%80%D5%AB-%D5%A3%D5%A1%D5%BD%D5%BA%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6) և Արփինե Քիրիշյանը (https://forum.armedu.am/member/14139-arpi-kirishyan), կպատասխանեն ձեզ հետաքրքրող հարցերին:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ