Սպորտի կառավարման կենտրոնի ենթակայությամբ գործող «Միկա» մարզահամալիրում այսօր շաբաթօրյակ է. տարբեր տարիքային խմբերի սաներ, մարզիչներ և անգամ ծնողներ ակտիվորեն մասնակցել են մաքրության աշխատանքների իրականացմանը։
Համալիրի տարածքում և բակում պատանի մարզիկները հավաքել են շրջակայքի աղբը՝ ծխախոտի գլանակները, պլաստիկը, թուղթը, ապակյա շշերը։
Սպորտի կառավարման կենտրոնի տնօրեն Խորեն Զարգարյանը, շնորհակալություն հայտնելով մասնակիցներին, ընդգծել է՝ մաքրության պահպանությունը չպետք է սահմանափակվի միայն շաբաթօրյակով. «Հետևողական ենք լինելու, որ սա մեզ համար դառնա առօրյա: Սպորտը թիմային աշխատանք է, և այստեղից է սկսվում մեր ճանապարհը: «Միկան» պետք է դարձնենք մեր սպորտային տունը: Երբ սկսում ենք միասին աշխատել, նաև երկրպագության մթնոլորտ է ձևավորվում: Միասին պետք է դառնանք մեկ թիմ: Սպորտում ամենակարևորը համախմբվածությունն է, իսկ այսպիսի միջոցառումները միայն նպաստելու են այդ համախմբվածության ձևավորմանը»:
Ամփոփելով կենտրոնի գործունեության առաջին ամիսները՝ Խորեն Զարգարյանը նշել է, որ «Միկա» մարզահամալիրն արդեն լիարժեք շահագործվում է:
«Նոր շնչառություն ենք հաղորդել այս մարզահամալիրին: Բացի ֆուտբոլից, արդեն շահագործվում են նաև կարատեի, ֆուտզալի մարզադահլիճները: Այստեղ են մարզվում նաև բասկետբոլի աղջիկների թիմը, ֆուտզալի ավելի քան 10 սիրողական թիմ։ Բոլոր առումներով համալիրն արդեն լիարժեք շահագործվում է: Մեծ պատասխանատվությամբ և ոգևորությամբ ենք սկսել այս աշխատանքը»,- ասել է կենտրոնի տնօրենը:
«Միկա» մարզահամալիրում ներկայում 1200 երեխա է մարզվում տարբեր մարզաձևերով՝ ֆուտբոլ, ըմբշամարտ, կարատե և այլն:
Սպորտի կառավարման կենտրոնի ենթակայությամբ է գործում նաև Սիմոն Մարտիրոսյանի անվան մարզադպրոցը։
Հիշեցնենք՝ Սպորտի կառավարման կենտրոնի ստեղծման նպատակը մարզակառույցների միասնական գույքային կառավարումն ու սպորտի ոլորտում տարբեր ծրագրերի արդյունավետ իրականացումն է: ՀՀ կառավարության որոշմամբ սպորտի կառավարման կենտրոնին կհանձնվեն նաև յուրաքանչյուր մարզում նախատեսված արագ հավաքվող թեթև մետաղական կոնստրուկցիաներով մարզադահլիճները, Լոռու մարզի Շամուտ գյուղում կառուցվելիք ըմբշամարտի մարզաբազան, այլ մարզական օբյեկտներ:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Գնահատման տեսակները Ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Գնահատման տեսակները կիրառվում են գնահատման բոլոր փուլերում՝ նշված…
Հարգելի գործընկերներ,ինչպես գիտենք,ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Ձևավորող գնահատումն ուսումնական գործընթացի բաղադրիչ է, որի նպատակն…
Նախագծայինը ուսուցման մի մեթոդ է, որի իրականացման ընթացքում սովորողները ներգրավվում են կարճաժամկետ կամ երկարաժամկետ նախագծային աշխատանքներում, որոնք պահանջում են ուսումնական տարբեր առարկաներին առնչվող և իրական կյանքում հանդիպող խնդիրների համալիր լուծումներ:…
Տարրական դպրոցը կրթության այն հիմնաքարն է, որի որակից է կախված երեխայի հետագա ուսուցումը: Ժամանակակից կրթության նպատակների իրականացման համար դասվարի աշխատանքային գործունեության մեջ ՏՀՏ միջոցների կիրառումը անհրաժեշտություն է դառնում: Կրտսեր դպրոցականների…
«Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ