ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Մի շարք պատմամշակութային օբյեկտներ նորահայտ հուշարձանի կարգավիճակ են ստացել

Հոկտեմբերի 14, 2024
Մշակութային լուրեր

Կայացել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության փորձագիտական հանձնաժողովի ընթացիկ տարվա չորրորդ նիստը։ Նիստին քննարկվել է մի շարք պատմամշակութային օբյեկտների՝ նորահայտ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը։

Հանձնաժողովի դրական եզրակացությամբ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Մ․ Բաղրամյան պողոտա 26 հասցեի բնակելի շենքը (1949-1951 թթ.) և Մ․ Բաղրամյան պողոտա 5 հասցեի բնակելի տունը (1947-1950-ական թթ.) ստացել են տեղական նշանակության նորահայտ հուշարձանների կարգավիճակ։ Տեղական նշանակության հուշարձանների կարգավիճակ են ստացել նաև Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Երկաթուղային կայարանի շենքը (1959-1962 թթ.) և Շիրակի մարզի Գյումրի քաղաքի «Երաժշտություն» քանդակը (1978 թ.)։ Եվս ութ պատմամշակութային օբյեկտներ ստացել են հանրապետական նշանակության հուշարձանների կարգավիճակ։ Դրանք են՝ Էրեբունի վարչական շրջանի Գերեզմանոց «Քաղաքային պանթեոն-3»-ը (1980-ական թթ.), Արարատի մարզի Ուրցաձոր գյուղի «Մանկուք» գյուղատեղիի (3.98.13) տարածքում հայտնաբերված 6 խաչքարերը, որոնք թվագրվում են 13-16-րդ դդ․ և Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի Ծաղկունյաց հրապարակի ասֆալտապատման աշխատանքների ժամանակ հայտնաբերված 13-14-րդ դդ. խաչքարը։

Քննարկվել է նաև Հանրապետության տարբեր մարզերում գտնվող պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանական գոտիների 27 նախագիծ, այդ թվում՝ Երևան քաղաքի Գերեզմանոց «Քաղաքային պանթեոն». Պանթեոն-1, 1940-ական թթ. (պետ. ցուցիչ՝ 1.5.6.1), Գերեզմանոց «Քաղաքային պանթեոն». Պանթեոն-2, 1980-ական թթ. (պետ. ցուցիչ՝ 1.5.6.2) և Գերեզմանոց «Քաղաքային պանթեոն». Պանթեոն-3, 1980-ական թթ. (պետ. ցուցիչ՝ 1.5.6.3), Լոռու մարզի Վանաձոր քաղաքի ԱՄՐՈՑ «ԱԼԵՀԵՐԻ», Ք.ա II հազ. II կես (պետ. ցուցիչ՝ 5.1.3), Դամբարանադաշտ, Ք.ա. II-I հազ. (պետ. ցուցիչ՝ 5.1.3.1), Կոտայքի մարզի Զովունի գյուղի Ամրոց Կարմիր բերդ (պետ. ցուցիչ՝ 6.29.1) և Սոլակ գյուղի Վանական համալիր Մայրավանք, VII- XIV դդ. (պետ. ցուցիչ՝ 6.60.9) հուշարձանների պահպանության գոտիների նախագծերը։

Ընդունելի համարված բոլոր նախագծերը, ըստ սահմանված կարգի, կուղարկվեն համայնքների ղեկավարների և տարածքային կառավարման պետական մարմինների համաձայնեցմանը, որից հետո կհաստատվեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի կողմից։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)

  • Պարզաբանումներ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի ուսուցիչներ, «Պարզաբանումներ» թեմայում Ֆորումի ադմինիստրատորները՝ Մարի Գասպարյանը (https://forum.armedu.am/member/9113-%D5%B4%D5%A1%D6%80%D5%AB-%D5%A3%D5%A1%D5%BD%D5%BA%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6) և Արփինե Քիրիշյանը (https://forum.armedu.am/member/14139-arpi-kirishyan), կպատասխանեն ձեզ հետաքրքրող հարցերին: