ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ֆինանսավորման է երաշխավորվել երկակի նշանակության 8 նախագիծ

Հոկտեմբերի 14, 2024
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակում «Երկակի նշանակության գիտական նախագծեր 2024» մրցույթի արդյունքում ֆինանսավորման երաշխավորվող նախագծերի ցանկը:

2024 թվականի ապրիլի 11-ին հայտարարված մրցույթն ուղղված է գիտական և գիտատեխնիկական գործունեության բնագավառում երկակի նշանակության հետազոտությունների իրականացմանը և այդ ոլորտում կարողությունների ամրապնդմանն ու զարգացմանը։

Մրցույթի արդյունքում ֆինանսավորման է երաշխավորվել 8 նախագիծ:

Նախագծերի ֆինանսավորումը կսկսվի 2024 թ. հոկտեմբերից: Իրականացման տևողությունը 24 ամիս է։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն