ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ապագա ուսուցիչների երդման արարողությունը Մանկավարժական համալսարանում

Հոկտեմբերի 15, 2024
Լուրեր կազմակերպություններից

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն այսօր ներկա է եղել Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի առաջին կուրսի ուսանողների երդման արարողությանը:

Մանկավարժական համալսարանի շուրջ 600 ուսանող երդվել է՝ դպրոց մտնել բարձր պատասխանատվությամբ և հավատարիմ մնալ մանկավարժի կոչմանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը շնորհավորել է ուսանողներին հիշարժան և գեղեցիկ ավանդույթ դարձած միջոցառման առթիվ։

«Մանկավարժական համալսարանի ուսանող լինելը պատասխանատվություն է, ուսուցիչ լինելը` մասնագիտություն լինելուց բացի՝ նաև կոչում և առաքելություն։ Այսօրվա ձեր երդումը կարծես յուրատեսակ խորհուրդ ունի. այն կնիք է, որ հաստատում է ձեր նվիրումն ուսուցչի առաքելությանը»,- ասել է Ալֆրեդ Քոչարյանը՝ հավելելով, որ լավ մասնագետ դառնալով՝ նրանք կարող են նպաստել երկրի զորացմանը:

Նա ընդգծել է՝ ԿԳՄՍ նախարարության ամենօրյա աշխատանքում առաջնային տեղ է գրավում մանկավարժի դերի վերարժևորումը, և այդ ուղղությամբ բարեփոխումներն աշխատանքի կարևոր բաղադրիչ են։

«Մանկավարժական համալսարանն ունեցել է բազմաթիվ շրջանավարտներ, որոնք համալրել են մեր երկրի ուսումնական հաստատություններն ու մշակութային կառույցները․ լիահույս եմ, որ դուք կշարունակեք ձեր մասնագիտական ներուժով ծառայել կրթական գործին: Սա ձեր կյանքի լավագույն փուլերից է, և ես ցանկանում եմ, որ դուք այս տարիներից ստանաք առավելագույնը»,- խոսքը եզրափակել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը:

Ուսանողներին շնորհավորել է նաև բուհի ռեկտոր Սրբուհի Գևորգյանը. «Միասին պետք է լինենք ուսուցչական համակազմի այն լավագույն ներկայացուցիչները, որոնք դիմակայելու են կրթության մարտահրավերներին և լինելու են զարգացման ու ձեռքբերումների առաջամարտիկները»:

Նշենք, որ երդման արարողության օրն ընտրվել է՝ ի պատիվ Խաչատուր Աբովյանի ծննդյան օրվա:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)

  • Պարզաբանումներ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի ուսուցիչներ, «Պարզաբանումներ» թեմայում Ֆորումի ադմինիստրատորները՝ Մարի Գասպարյանը (https://forum.armedu.am/member/9113-%D5%B4%D5%A1%D6%80%D5%AB-%D5%A3%D5%A1%D5%BD%D5%BA%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6) և Արփինե Քիրիշյանը (https://forum.armedu.am/member/14139-arpi-kirishyan), կպատասխանեն ձեզ հետաքրքրող հարցերին: