ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Օտարերկրյա բուհերում անվճար կրթություն ստանալու հնարավորությունները: Միջպետական կրթական համագործակցություն

Հոկտեմբերի 16, 2024
Պաշտոնական Իրազեկում

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համատեղ իրականացնում է միջպետական համագործակցության ծրագրեր օտարերկրյա բուհերի հետ, որոնք միտված են օտարերկրյա պետությունների պետական բուհերում ՀՀ քաղաքացիների ուսումնառության կազմակերպմանը,  կրթության մակարդակի բարձրացմանը, նորարարական կրթական ծրագրերի խթանմանը, միջազգային կապերի ընդլայնմանը, ինչպես նաև հայկական կրթական հաստատությունները միջազգային ասպարեզում ճանաչելի դարձնելուն և Հայաստանը որպես հուսալի ու գիտականորեն զարգացող երկիր ներկայացնելուն։

Օտարերկրյա 7 պետությունների (Վիետնամի Սոցիալիստական Հանրապետություն, Ռումինիա, Հորդանանի Հաշիմյան Թագավորություն, Բուլղարիայի Հանրապետություն, Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն, Ռուսաստանի Դաշնություն, Վրաստան) պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում միջպետական համաձայնագրերով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հատկացված կրթաթոշակային տեղերի մասին ներկայացնում ենք ամփոփ և հանրամատչելի տեղեկատվություն (կցվում է)։

Հեղինակ՝ Ժաննա Ֆուրտոյան

Նյութը պատրաստվել է Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնում (ԿՏԱԿ)՝ ԿԳՄՍ նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության աջակցությամբ։

 

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)

  • Պարզաբանումներ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի ուսուցիչներ, «Պարզաբանումներ» թեմայում Ֆորումի ադմինիստրատորները՝ Մարի Գասպարյանը (https://forum.armedu.am/member/9113-%D5%B4%D5%A1%D6%80%D5%AB-%D5%A3%D5%A1%D5%BD%D5%BA%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6) և Արփինե Քիրիշյանը (https://forum.armedu.am/member/14139-arpi-kirishyan), կպատասխանեն ձեզ հետաքրքրող հարցերին:

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Նոր նյութի ներկայացում Նոր նյութի բացատրության ժամանակ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ աշակերտը միանգամից չի կարող շատ բան սովորել: Ըստ գիտական հետազոտությունների` Նոր նյութի հաղորդման ժամանակ կարևոր է…