ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 14-15-ը Բրյուսելում մասնակցել է Հայաստան - ԵՄ գործընկերության օրակարգի «Մարդկանց միջև շփումներ» հարթակի նոր նախագծի քննարկմանը նվիրված աշխատանքային հանդիպմանն ու «ՀՀ և ԵՄ միջև Միության «Հորիզոն Եվրոպա» հետազոտությունների և նորարարության շրջանակային ծրագրին ՀՀ մասնակցության մասին» համաձայնագրի շրջանակում գործող ԵՄ - Հայաստան համատեղ կոմիտեի երրորդ նիստին։
Պատվիրակության կազմում էին ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարության և Եվրոպական միությունում ՀՀ ներկայացուցչության անդամներ, Գիտական և նորարարական գործընկերությանն աջակցման կենտրոնի տնօրեն Տիգրան Արզումանյանը:
Հայաստան - ԵՄ գործընկերության օրակարգի շրջանակում նոր նախագծի քննարկում
Հայաստան - ԵՄ «Մարդկանց միջև շփումների հարցերով» ենթակոմիտեի նիստում քննարկվել են համագործակցության նոր թիրախային ուղղությունները, այդ թվում՝ հետազոտությունների և նորարարության ոլորտներում քաղաքականության բարեփոխումների մշակմանն ուղղված աջակցությունը` ներառյալ հետազոտությունների և նորարարության ոլորտներում ենթակառուցվածքների զարգացումը, եվրոպական հետազոտական տարածքին Հայաստանի ակտիվ մասնակցությանը և ինտեգրմանն ուղղված քայլերը: Մասնավորապես՝ անդրադարձ է եղել ԵՄ Էրազմուս+, «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրերին, երիտասարդության և մեդիայի ոլորտներում ԵՄ հարթակներում ՀՀ ինտեգրման և դրան ուղղված ազգային մակարդակում իրականացվելիք բարեփոխումներին, Հայաստանում սպորտային քաղաքականության մշակման ուղղությամբ համագործակցության ուղղություններին, ինչպես նաև սպորտի ոլորտում լավագույն փորձի փոխանակմանը։
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը շեշտել է ԵՄ հարթակներում մասնակցության կարևորությունը կարճաժամկետ և երկարաժամկետ հեռանկարներում: Նա վերահաստատել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատրաստակամությունն աշխատելու իրականացվող բարեփոխումների ուղղությամբ` օգտագործելով ԵՄ հարթակների ընձեռած լավագույն հնարավորությունները։ Մարդկանց միջև շփումների հարթակով նախատեսվող միջոցառումների առնչությամբ Արթուր Մարտիրոսյանը նշել է, որ ՀՀ-ի համար վերջիններիս իրականացումը կնպաստի Եվրոպական միության հետ բազմակողմ համագործակցության հետագա խորացմանը։ Այս առումով ընդգծվել է նաև ԵՄ կողմից հնարավոր խորհրդատվական և տեխնիկական աջակցության կարևորությունը։ Կողմերը պայմանավորել են հնարավորինս սեղմ ժամկետում ամփոփել նոր նախագծի լրամշակման աշխատանքները` հաշվի առնելով քննարկման ընթացքում ներկայացված առաջարկությունները։
Նիստը վարել է ԵՄ արտաքին գործողությունների ծառայության Վրաստանի, Մոլդովայի, Հայաստանի, Ադրբեջանի և Բելառուսի հարցերով բաժնի պատասխանատուի տեղակալ Ջուլիեն Բուրտեմբուրգը։
Աշխատանքային հանդիպում է կայացել Եվրոպական հանձնաժողովի կրթության և մշակույթի գլխավոր տնօրենության, Եվրոպական հանձնաժողովի կապի և տեխնոլոգիաների գլխավոր տնօրենության ներկայացուցիչների, ինչպես նաև Եվրոպական հանձնաժողովի կրթության, երիտասարդության, սպորտի և մշակույթի գլխավոր տնօրենության նորարարության, թվային կրթության և միջազգային համագործակցության հարցերով տնօրեն Ա․ Անգելովա-Կրաստևայի հետ։
Հանդիպումների ընթացքում քննարկվել են «Ստեղծագործ Եվրոպա», «ԵՄ սպորտ» ինչպես նաև բարձրագույն կրթության ոլորտում «Էրազմուս+» ծրագրին ՀՀ մասնակցությանն առնչվող մի շարք հարցեր։
Շարունակական համագործակցություն՝ «Հորիզոն Եվրոպա» ծրագրի շրջանակում
Հոկտեմբերի 15-ին տեղի է ունեցել «ՀՀ և ԵՄ միջև Միության «Հորիզոն Եվրոպա» հետազոտությունների և նորարարության շրջանակային ծրագրին ՀՀ մասնակցության մասին» համաձայնագրի շրջանակում գործող ԵՄ-Հայաստան համատեղ կոմիտեի երրորդ նիստը` ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի և ԵՀ հետազոտությունների և նորարարության հարցերով գլխավոր տնօրենության «Հորիզոն Եվրոպա» ծրագրի ասոցացման հարցերով ստորաբաժանման ղեկավարի տեղակալ Անն Հագլունդ-Մորիսինի համանախագահությամբ։
Նիստի ընթացքում քննարկվել են ՀՀ գիտական համայնքի՝ եվրոպական հետազոտական տարածքին ինտեգրման վերաբերյալ մի շարք հարցեր, այդ թվում՝ «Հորիզոն Եվրոպա» ծրագրին ՀՀ մասնակցության 2023-2024 թթ. վիճակագրական տվյալները, նշված ծրագրին ՀՀ մասնակցությունը խթանելու նպատակով ԵՄ աջակցության հնարավոր միջոցները, ՀՀ ֆինանսական պարտավորությունների կատարման ընթացքը, եվրոպական հետազոտական տարածքին ՀՀ ինտեգրման ուղղությամբ գիտության ոլորտում իրականացվող ծրագրերը, այդ թվում՝ «Ակադեմիական քաղաք» ծրագրի իրականացման ընթացքը:
«Հորիզոն Եվրոպա» ծրագրին ՀՀ մասնակցությունը խթանելու շրջանակում ներկայացվել են «Գիտական և նորարարական գործընկերությանն աջակցման կենտրոն» հիմնադրամի կողմից իրականացվող միջոցառումները, Հետազոտությունների և նորարարության հարցերով Արևելյան գործընկերության ոչ պաշտոնական աշխատանքային խմբի շրջանակում ԵՄ - ՀՀ համագործակցությունը և այլ ընթացիկ հարցեր։
«Հորիզոն Եվրոպա» ծրագրի մասնակցության աճ
2024 թվականին նույնպես աճել է «Հորիզոն Եվրոպա» ծրագրի շրջանակում ներկայացված հայտերի քանակը: Ստորագրված դրամաշնորհների թիվը 16 է, իսկ 3 դրամաշնորհային պայմանագրերի կնքումն ընթացքի մեջ են։ Արձանագրվել է ծրագրին ՀՀ մասնակցության աճի դրական միտումը, և կարևորվել թիրախային միջոցառումների իրականացման շարունակականության անհրաժեշտությունը մասնակցության ակտիվացման նպատակով։ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը կարևորել է նաև ԵՀ կողմից տրամադրվող խորհրդատվական և տեխնիկական աջակցության գործիքները ծրագրին՝ մասնակցության աճի տեսանկյունից և շեշտել ծրագրի ընձեռած հնարավորություններից առավելագույնս օգտվելու ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը։ Կարևորվել է նաև Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության միջև ստորագրված դրամաշնորհային պայամանագրի արդյունքում յուրաքանչյուր տարվա անդամավճարի 50 տոկոսի փոխհատուցումը, ինչը զգալիորեն նպաստում է «Հորիզոն Եվրոպա» ծրագրին ՀՀ մասնակցության շարունակականության ապահովմանը և թույլ է տալիս առավել շատ միջոցներ ուղղել ենթակառուցվածքների զարգացմանը։
«Այս աջակցությունը կարևոր է, քանի որ այն թույլ է տալիս մեր ռեսուրսներն ուղղել ազգային գիտահետազոտական էկոհամակարգի արդիականացմանն ուղղված բարեփոխումների իրականացմանը»,- նշել է Սարգիս Հայոցյանը։
Նիստի ավարտին ընդունվել են գործառնական եզրակացություններ, որոնց ուղղությամբ կողմերը կշարունակեն աշխատել 2025 թվականին։
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
«Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…
Ուսուցչի օրվա առթիվ մի խումբ մանկավարժներ և ոլորտի ներկայացուցիչներ պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարի կողմից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Ուսուցչի միջազգային օրվա առթիվ պարգևատրել է ոլորտի մի խումբ…
Ողջույն, հայգելի գործընկերներ: Օրեր առաջ սոցիալական մեդիահարթակներում մի փոքրիկ հարցում անցկացրեցինք պարզելու համար՝ հասարակությանը առավել հետաքրքրող թեմաները: Հարցումների արդյունքում ընտրվեց այսօրվա մեր քննարկվելիք թեման՝ ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի…
<<Կրթությունը պատմելը և պատմություններ լսելը չէ․ այն ակտիվ և կառուցողական գործընթաց է>> Ջոն Դյուի Նախագծերի մեթոդը (Project methods (http://education.stateuniversity.com/pages/2337/Project-Method.html)) ուսուցման համակարգ է, որի ընթացքում սովորողները գիտելիքներ, կարողություններ, հմտություններ են ձեռք…
ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ