ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ղազախստանում հանդես է եկել Համազգային թատրոնը, ցուցադրվել են հայկական ֆիլմեր

Հոկտեմբերի 17, 2024
Մշակութային լուրեր Միջազգային լուրեր

Ղազախստանում Հայաստանի մշակույթի օրերի շրջանակում Աստանայի Քալիբեկ Կուանիշբաևի անվան ազգային երաժշտական դրամատիկական թատրոնում ելույթ է ունեցել Սոս Սարգսյանի անվան hամազգային թատրոնը։

Թատերախումբը ներկայացրել է Դանիել Խարմսի «Լյու Բյոֆ» ներկայացումը, որն արժանացել է ղազախստանցի հանդիսատեսի ջերմ ընդունելությանը։ Բեմադրության ռեժիսորը թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանն է։

Նույն օրը 7 IMAX KERUEN կինոթատրոնում շարունակվել է հայկական կինոծրագիրը, որի ընթացքում ցուցադրվել են անիմացիոն ֆիլմեր, իսկ երեկոյան կինոսեր հանրությունը դիտել է Էդգար Բաղդասարյանի «Յաշան և Լեոնիդ Բրեժնևը» խաղարկային ֆիլմը։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն