ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Քննարկվել են հայ-հունգարական մշակութային համագործակցությանն ուղղված հարցեր

Հոկտեմբերի 18, 2024
Մշակութային լուրեր Միջազգային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն ընդունել է Հունգարիայի Հայ ինքնավարության նախագահ, դոկտոր Իշտվան Ցարանի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին Հունգարիայի խորհրդարանում Հայ ինքնավարության խոսնակ Նիկողոս Ակոպյանը, Բուդապեշտի և այլ տեղական ինքնակառավարման մարմիններում Հայ ինքնավարության ներկայացուցիչները:

Հանդիպմանը ներկա է եղել նաև Հունգարիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը:

Կողմերը քննարկել են մշակույթի ոլորտում համագործակցությունը զարգացնելու հնարավոր ուղիներն ու նախանշել դրանց իրականացման ձևաչափերը:

Նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը ողջունել է հյուրերին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում և կարևորել երկկողմ համագործակցության ընդլայնման պատրաստակամությունը` շեշտելով հայկական համայնքի դերակատարումը Հունգարիայում հայկական մշակույթի տարածման և ճանաչելի դարձնելու գործում:

Հունգարիայի խորհրդարանում Հայ ինքնավարության խոսնակ Նիկողոս Ակոպյանը ներկայացրել է Հունգարիայում հայկական համայնքի գործունեությունը, որի շրջանակում իրականացվում են ծրագրեր՝ միտված հայկական մշակույթի պահպանությանն ու հայապահպանությանը։ Նրա տեղեկացմամբ՝ աշխատանքներ են տարվում հայկական հուշարձանների պահպանության, տոների նշման միջոցով հայ մշակույթի ներկայացման, ինչպես նաև «Ուրարտու» թատրոնի գործունեության զարգացման ուղղությամբ։

Կողմերն անդրադարձել են նաև Հայաստանի պետական ջազ նվագախմբի վերջին հյուրախաղերին, որի շրջանակում Հունգարիայի արվեստասեր հանրությանը ներկայացվել է JAZZNAVOUR ծրագիրը՝ նվիրված Շառլ Ազնավուրի 100-ամյակին:

Նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը կարևորել է համագործակցության խորացմանն ուղղված քայլերը և առաջարկել փոխգործակցության լայն շրջանակ՝ երաժշտարվեստի, պարարվեստի, կինոյի, թատրոնի, մշակութային կրթության ոլորտներում:

Երկու երկրների մշակույթների տարածման և հանրահռչակման համատեքստում քննարկվել են մշակույթի օրերի անցկացման հնարավորությունները Հայաստանում և Հունգարիայում, ինչպես նաև կրթամշակութային ծրագրերի իրականացման նպատակով՝ երաժշտական և արվեստի դպրոցների միջև փոխգործակցությունը։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)

  • Պարզաբանումներ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի ուսուցիչներ, «Պարզաբանումներ» թեմայում Ֆորումի ադմինիստրատորները՝ Մարի Գասպարյանը (https://forum.armedu.am/member/9113-%D5%B4%D5%A1%D6%80%D5%AB-%D5%A3%D5%A1%D5%BD%D5%BA%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6) և Արփինե Քիրիշյանը (https://forum.armedu.am/member/14139-arpi-kirishyan), կպատասխանեն ձեզ հետաքրքրող հարցերին:

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Նոր նյութի ներկայացում Նոր նյութի բացատրության ժամանակ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ աշակերտը միանգամից չի կարող շատ բան սովորել: Ըստ գիտական հետազոտությունների` Նոր նյութի հաղորդման ժամանակ կարևոր է…