ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Կարեն Գիլոյան. «Կարող ենք փաստել՝ «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական մրցաշարն արդեն միջազգային բնույթ ունի»

Հոկտեմբերի 21, 2024
Սպորտային լուրեր

«Այս տարի «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական մրցաշարին մասնակից դպրոցականների թիվը սպասվածից շատ է եղել՝ ավելի քան 2000: Ընդհանուր առմամբ՝ մասնակիցների թիվն ավելի քան 2400 է կազմել»:

Այս մասին այսօր Էջմիածնում հայտնել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:
Նախարարի տեղակալի փոխանցմամբ՝ կարելի է նաև փաստել, որ «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական մրցաշարն արդեն միջազգային բնույթ է կրում և հետզհետե ավելի մեծ հեղինակություն կվայելի:

«Այս տարի մրցաշարին շուրջ քսան օտարերկրացիներ են մասնակցել ընդհանուր հաշվարկում: Այս տարի «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական մրցաշարերի 40% աճ ենք ունեցել քանակական առումով: Նախորդ տարի բոլոր մարզաձևերից անցկացված մրցաշարերին շուրջ 6700 մասնակից ենք ունեցել, իսկ այս տարի այդ թիվը կազմում է շուրջ 9800՝ մարզային և համայնքային փուլերը միասին: Հուսանք՝ կունենանք այն արդյունքը, որն ակնկալում ենք, այն է՝ առողջ սերունդ»,- լրագրողների հետ զրույցում եզրափակել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը:

Հիշեցնենք՝ երեք տարիքային խմբերում և առանձին գործող աթլետների խմբերում 1-10-րդ տեղեր գրաված մասնակիցները դրամական մրցանակներ են ստանալու՝ 1-ին տեղ՝ 1.000.000 ՀՀ դրամ, 2-րդ տեղ՝ 500.000 ՀՀ դրամ, 3-րդ տեղ՝ 300.000 ՀՀ դրամ, 4-րդ տեղ՝ 100.000 ՀՀ դրամ, 5-10-րդ տեղ՝ 50.000 ՀՀ դրամ:

Հաջորդիվ կկայանան մրցաշարի արդյունքների ամփոփումն ու պարգևատրման արարողությունը:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)

  • Պարզաբանումներ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի ուսուցիչներ, «Պարզաբանումներ» թեմայում Ֆորումի ադմինիստրատորները՝ Մարի Գասպարյանը (https://forum.armedu.am/member/9113-%D5%B4%D5%A1%D6%80%D5%AB-%D5%A3%D5%A1%D5%BD%D5%BA%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6) և Արփինե Քիրիշյանը (https://forum.armedu.am/member/14139-arpi-kirishyan), կպատասխանեն ձեզ հետաքրքրող հարցերին:

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Նոր նյութի ներկայացում Նոր նյութի բացատրության ժամանակ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ աշակերտը միանգամից չի կարող շատ բան սովորել: Ըստ գիտական հետազոտությունների` Նոր նյութի հաղորդման ժամանակ կարևոր է…