ԿԳՄՍ նախարարության և ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության միջև ստորագրված հուշագրի շրջանակում մեկնարկել է «Ֆրանսերենի խթանումը Հայաստանում» ծրագրի 2-րդ փուլը, որն ուղղված է ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններում ֆրանսերենի դասավանդման բարելավմանը և զարգացմանը:
ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը շնորհավորել է մանկավարժներին ծրագրի նոր փուլի մեկնարկի կապակցությամբ՝ նշելով, որ հանրակրթության պետական նոր չափորոշչով օտար լեզուների դասավանդմանը հատուկ կարևորություն է տրվում։ Այդ նպատակով ԿԳՄՍ նախարարությունը, գործընկեր տարբեր կառույցների հետ համագործակցությամբ, մասնագիտական զարգացման տարբեր վերապատրաստումներ է իրականացնում, որոնցից է նաև նշված ծրագրի շրջանակում իրականացված ֆրանսերենի ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը։
«Այս ընթացքում յուրացրած գիտելիքը նպաստելու է Հայաստանում ֆրանսերենի դասավանդման որակի բարձրացմանն ու լեզվի տարածմանը։ Դուք երկար ճանապարհ եք անցել և լավ արդյունքներ եք ցուցաբերել՝ հասնելով այս փուլին: Լիահույս եմ՝ դա ձեզ ավելի է մոտիվացնում՝ առավել շատ ներգրավվելու դասընթացներին և աշխատելու ձեր մասնագիտական զարգացման ու կատարելագործման ուղղությամբ»,- դիմելով ծրագրին մասնակից ուսուցիչներին՝ ասել է Թամարա Սարգսյանը:
Մանկավարժներին շնորհավորել է նաև Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան ներկայացուցիչը:
Վերապատրաստումը բաղկացած է երկու փուլից. նախ ընտրված մասնակիցները առկա ձևաչափով կհանդիպեն Երևանում 2024 թ. հոկտեմբերի 21-25-ը՝ «Ավելացնելով հեռավար ուսուցումը» թեմայով 30 ժամ տևողությամբ դասընթացի շրջանակում, այնուհետև, ենթաաշխատանքային խմբերով 2024 թ. նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին: France Education International-ի փորձագետների կողմի ծրագիրը կշարունակվի հեռավար։
Վերապատրաստումը նախագծված է ըստ մասնակցային և ինտերակտիվ ուսուցման ձևաչափի՝ ներառելով տեսական մաս, փորձեր, վերլուծություն և մտքերի ձևակերպման կարողություններ՝ նպաստելով ուսուցման պրակտիկայի փոխանակմանը:
Ծրագրի նախընթաց փուլում ընտրված մանկավարժները Ֆրանսիայի Բորդո քաղաքում մասնակցել են Ֆրանսիայի կրթության ազգային նախարարության ենթակայությամբ գործող France Education International (FEI) կազմակերպության կողմից համակարգվող և 225 ժամ ընդհանուր տևողությամբ վերապատրաստումներին:
«Ֆրանսերենի խթանումը Հայաստանում» ծրագրի առաջին բաղադրիչը վերաբերում էր ֆրանսերեն դասավանդող ուսուցիչների վերապատրաստմանը։ Ծրագրում ընդգրկված ուսուցիչներն իրենք կդառնան վերապատրաստողներ, ինչը հնարավորություն կընձեռի ՀՀ բոլոր մարզերում ամեն տարի ֆրանսերենի ուսուցիչների վերապատրաստումների անցկացմանը։
Վերապատրաստման դասընթացն անցկացնելու նախագիծը հիմնվում է France Education International-ի (FEI) փորձաքննության վրա:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Գնահատման տեսակները Ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Գնահատման տեսակները կիրառվում են գնահատման բոլոր փուլերում՝ նշված…
Հարգելի գործընկերներ,ինչպես գիտենք,ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Ձևավորող գնահատումն ուսումնական գործընթացի բաղադրիչ է, որի նպատակն…
Նախագծայինը ուսուցման մի մեթոդ է, որի իրականացման ընթացքում սովորողները ներգրավվում են կարճաժամկետ կամ երկարաժամկետ նախագծային աշխատանքներում, որոնք պահանջում են ուսումնական տարբեր առարկաներին առնչվող և իրական կյանքում հանդիպող խնդիրների համալիր լուծումներ:…
Տարրական դպրոցը կրթության այն հիմնաքարն է, որի որակից է կախված երեխայի հետագա ուսուցումը: Ժամանակակից կրթության նպատակների իրականացման համար դասվարի աշխատանքային գործունեության մեջ ՏՀՏ միջոցների կիրառումը անհրաժեշտություն է դառնում: Կրտսեր դպրոցականների…
«Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ