ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հաստատվել են նախադպրոցական հաստատությունների մանկավարժական աշխատողների մրցույթի հարցաշարերը

Հոկտեմբերի 24, 2024
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի հրամանով հաստատվել են նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողի՝ մեթոդիստի, մասնաճյուղի ղեկավարի, դաստիարակի, ֆիզկուլտուրայի հրահանգչի, երաժշտության դաստիարակի, պարուսույցի, հոգեբանի, հատուկ մանկավարժի (լոգոպեդ, սուրդոմանկավարժ, տիֆլոմանկավարժ, օլիգոֆրենոմանկավարժ), սոցիալական մանկավարժի ընտրության (նշանակման) համար անցկացվող մրցույթի թեստավորման և հարցազրույցի փուլերի հարցաշարերը:

Յուրաքանչյուր փուլի հարցաշարում ընդգրկված է 50-ական հարց, որոնք վերաբերում են նախադպրոցական կրթության մասին ՀՀ օրենսդրությանը, ուսումնամեթոդական և մանկավարժահոգեբանական իմացություններին և մասնագիտական հմտություններին:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն