Հոկտեմբերի 25-ին Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Կատապուլտ» ստեղծարար աքսելերացիոն ծրագրի շրջանակում ազդարարվել է «Advocacy Society for the Arts» (ԱՍԱ) համաժողովը:
Համաժողովին մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Ալֆրեդ Քոչարյանը:
Նորաստեղծ արվեստի ջատագովման համայնք («Advocacy Society for the Arts-ASA») ծրագրի նպատակն է նպաստել մշակութային ոլորտի զարգացմանը, ապահովել հայաստանյան մշակութային դաշտի առավել ներգրավվածությունը միջազգային ասպարեզում։
Համաժողովն անցկացվում է ԵՄ աջակցությամբ և Հայկական բարեգործական ընդհանուր միության հետ համագործակցությամբ:
Բացման խոսքով հանդես են եկել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վասկեն Յակուբյանը, «Կատապուլտ» ստեղծարար աքսելերացիոն ծրագրի ղեկավար Աննա Գարգարյանը:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ողջունել է ներկաներին և ուրախությամբ ընդգծել, որ շաբաթը ստեղծագործական է, որն ամփոփվում է ավարտին մոտեցող «Կատապուլտ» ստեղծարար աքսելերացիոն ծրագրով:
Նախարարի տեղակալի նշմամբ՝ ծրագրի ակունքներում դրված է Հայաստան-ԵՄ համագործակցության շրջանակի այն գաղափարը, որ ստեղծարար արդյունաբերության ոլորտում առանձին ծրագիր ունենալը պետության կողմից կարևորվել է. «Այս նախագիծը տնտեսական ուղղվածություն ունեցող «ԵՄ-ն հանուն Հայաստանի» ծրագրի մաս է կազմում, որի ստեղծարար արդյունաբերության բաղադրիչն իրականացվում է առանձին: Ցանկանում եմ ընդգծել, որ ստեղծարար արդյունաբերության զարգացումը դրված է մշակույթի ոլորտի պետական քաղաքականության հիմքում: Նախարարությունը շահագրգռված է ստեղծագործական արդյունաբերությանն առնչվող նոր ծրագրերի մեկնարկով, և Հայաստան-ԵՄ ընդհանուր փաթեթի շրջանակում այս ուղղությանը տրվում է մեծ նշանակություն։
Ուրախությամբ կուզեի արձանագրել, որ «Կատապուլտ» ծրագրի արդյունքում ստեղծվել է մի հարթակ, որը նպաստում է մշակույթի ոլորտում հանրության, քաղաքացիական հասարակության և պետության միջև երկխոսության շարունակականությանը, որտեղ մեկտեղվում են բոլոր կողմերի համահավաք շահերը»,- նշել է Արթուր Մարտիրոսյանը՝ ընդգծելով, որ «ՀՀ մշակույթի պահպանության և զարգացման 2023-2027 թթ․ ռազմավարության» մեջ հատուկ ուշադրություն է դարձվել ստեղծարար արդյունաբերության ոլորտին վերաբերող բաժնին:
«Մշակույթը կարևոր դեր ունի ԵՄ-ի և Հայաստանի միջև հարաբերություններում։ Այն ոչ միայն ամրապնդում է մեր փոխադարձ ըմբռնումն ու խորը կապերը մեր հասարակությունների միջև, այլև նպաստում է Հայաստանի դիմակայունության և տնտեսական զարգացման ամրապնդմանը։ ASA ֆորումը կարևոր քայլ է՝ հարթակ ստեղծելու համար, որտեղ մշակութային քաղաքականությունը, ստեղծարար տնտեսությունը և միջոլորտային գործընկերությունները միավորվում են՝ իրականացնելու իրական փոփոխություններ»,- իր խոսքում նշել է ԵՄ դեսպանը:
Համաժողովի շրջանակում անցկացված «Մշակույթի իրավական շրջանակները» պանելային քննարկմանը ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը նշել է, որ ԱՍԱ-ն ՀՀ կառավարության և ԵՄ համագործակցության արդյունքում իրականացված «Կատապուլտ» աքսելերացիոն ծրագրի զարգացման վերջնարդյունք է և միաժամանակ նոր նախաձեռնության յուրօրինակ մեկնարկ։
Ալֆրեդ Քոչարյանը նշել է նաև, որ մշակույթի ոլորտում իրավական դաշտի կատարելագործումը պետական քաղաքականության առաջնահերթություններից է: «Մշակութային և ստեղծարար ոլորտներում նոր իրավահարաբերությունների հաստատումը, մշակութային արտադրանք ստեղծելու բարենպաստ միջավայրի ձևավորումը, ստեղծարար տնտեսության զարգացումը, մշակութային ժառանգության պահպանության և զարգացմանն ուղղված ժամանակակից նոր իրավական գործիքակազմերի ներդրումը նախարարության ամենօրյա աշխատանքն է: Դրան են ուղղված այն օրենսդրական փոփոխությունները, խրախուսման մեխանիզմների ներդնումը, որը նախաձեռնել է նախարարությունը մշակութային և ստեղծարար ոլորտներում»,- ասել է Ալֆրեդ Քոչարյանը և ներկայացրել «Հայաստանի Հանրապետության մշակույթի պահպանման, զարգացման և հանրահռչակման 2023-2027 թվականների» ռազմավարությամբ նախատեսվող գործողությունները:
Նախարարի տեղակալի ներկայացմամբ՝ օրենսդրական բարեփոխումների ուղղությամբ արդեն իսկ իրականացվել են մի շարք քայլեր. մշակութային ժառանգության ոլորտում գրեթե ամբողջությամբ փոփոխվել է օրենսդրական դաշտը. «Ընդունվել է «Թանգարանների մասին օրենքը», լրացումներ և փոփոխություններ են կատարվել «Գրադարանների և գրադարանային գործի մասին», «Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման» մասին, «Հուշարձանների մասին» օրենքներում, մշակվել է «Մշակութային աճուրդների մասին օրենքը»:
Համաժողովը եզրափակվել է ԱՍԱ «Բիզնեսն արվեստին» առաջին մրցանակաբաշխությամբ: Մրցանակները հանձնել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
«Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…
Ուսուցչի օրվա առթիվ մի խումբ մանկավարժներ և ոլորտի ներկայացուցիչներ պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարի կողմից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Ուսուցչի միջազգային օրվա առթիվ պարգևատրել է ոլորտի մի խումբ…
Ողջույն, հայգելի գործընկերներ: Օրեր առաջ սոցիալական մեդիահարթակներում մի փոքրիկ հարցում անցկացրեցինք պարզելու համար՝ հասարակությանը առավել հետաքրքրող թեմաները: Հարցումների արդյունքում ընտրվեց այսօրվա մեր քննարկվելիք թեման՝ ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի…
<<Կրթությունը պատմելը և պատմություններ լսելը չէ․ այն ակտիվ և կառուցողական գործընթաց է>> Ջոն Դյուի Նախագծերի մեթոդը (Project methods (http://education.stateuniversity.com/pages/2337/Project-Method.html)) ուսուցման համակարգ է, որի ընթացքում սովորողները գիտելիքներ, կարողություններ, հմտություններ են ձեռք…
ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ