ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հայտնի է ՄԿՈՒ հաստատությունների ղեկավարման իրավունք ստացող անձանց վերապատրաստող կազմակերպությունը

Հոկտեմբերի 30, 2024
Լուրեր կազմակերպություններից Իրազեկում

ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով երաշխավորվել է նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու նպատակով 2024 թվականին վերապատրաստում իրականացնող կազմակերպությունը:

Սահմանված մրցույթում հայտ էր ներկայացրել վերապատրաստող երկու կազմակերպություն: Ընտրող հանձնաժողովը, ուսումնասիրելով ներկայացված հայտերը և հաշվի առնելով ԿԳՄՍ նախարարության սահմանած պահանջներին համապատասխանելիությունը, մրցույթում հաղթող է ընտրել Ուսուցման ազգային հիմնադրամին:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն