ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հեղինակային երգի հանրապետական մրցույթ-փառատոնի մասնակցության համար ընդունվում են հայտեր

Հոկտեմբերի 30, 2024
Մշակութային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Հայաստանի պետական ֆիլհարմոնիա» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվող «Ջերմ Ամանոր Ջերմուկում» ծրագրի շրջանակում տեղի կունենա Հեղինակային երգի հանրապետական մրցույթ-փառատոնը:

Ծրագրի մրցութային մասի կազմակերպիչներն են Վաղարշապատի համայնքապետարանը և «Արտպրոգրես» մշակութային հասարակական կազմակերպությունը։

Մրցույթ-փառատոնին կարող են մասնակցել 10-35 տարեկան ստեղծագործողներ՝ հանրակրթական, արտադպրոցական, գեղագիտական և ստեղծագործական կենտրոններից, միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններից, ինչպես նաև անհատ ստեղծագործողներ։

Մրցույթ-փառատոնն անցկացվում է 3 տարիքային խմբերով.

  • 1-ին խումբ՝ 10–14 տարեկաններ,
  • 2-րդ խումբ՝ 15-19 տարեկաններ,
  • 3-րդ խումբ՝ 20-35 տարեկաններ:

Փառատոնի առաջին փուլը կանցկացվի ՀՀ մարզերում, երկրորդ փուլը՝ Վաղարշապատի Կոմիտասի անվան մշակույթի պալատում։ Փառատոնի մրցանակաբաշխությունը տեղի կունենա դեկտեմբերին Ջերմուկ քաղաքում։

Մրցույթ-փառատոնի մասնակցության հայտերն ընդունվում են մինչև նոյեմբերի 15-ը ներառյալ: Մասնակցության հայտերն անհրաժեշտ է ուղարկել artprogress.ngo@gmail.com էլ. փոստին։ Հավելյալ հարցերի և մանրամասն տեղեկությունների համար դիմել փառատոնի համակարգող, «Արտպրոգրես» մշակութային ՀԿ նախագահ Արտյոմ Հարությունյանին՝ 094103686 հեռախոսահամարով:

Մրցույթ-փառատոնի կանոնակարգը, անցկացման ժամանակացույցը և մասնակցության հայտը կցվում են:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն