Տեղի է ունեցել ՀՀ ժողովրդական արտիստ, դերասան, ռեժիսոր Երվանդ Մանարյանի արձանի բացման արարողությունը, որին ներկա են եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, Մանարյան ընտանիքի անդամները, օրենսդիր և գործադիր մարմինների ներկայացուցիչներ, մտավորականներ, արվեստագետներ, քաղաքացիներ:
Արձանի բացումն իրականացրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և Երվանդ Մանարյանի որդին՝ Քրիստ Մանարյանը: 2.8 մետր բարձրությամբ արձանը տեղադրվել է Երևանի Սայաթ-Նովա պողոտա 4 հասցեին հարող տարածքում՝ Հովհաննես Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնի դիմաց:
Ողջույնի խոսքում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ Երվանդ Մանարյանի արձանի տեղադրումն իրականացվել է նրա ծննդյան 100-ամյակի միջոցառումների շրջանակում: «Արձանները մի կողմից կոչված են ընդգծելու մարդու ներկայությունը, բայց շատ հաճախ լինում են դեպքեր, երբ դրանք մարդուն հեռացնում են իրականությունից: Կարծում եմ, որ այս արձանը տարբերվում է, որովհետև այն փոքր-ինչ խաղարկային է, և այդ իմաստով կարծես Տիկնիկային թատրոնի դիմաց ունենք ներկայացումն արձանից սկսելու կամ այստեղ շարունակելու հնարավորություն: Սա թերևս ամենակարևոր միջոցներից մեկն է, որ մենք կարող ենք պատշաճ անդրադառնալ Երվանդ Մանարյանին և ընդգծել այն կարևոր նշանակությունը, որ նա ունեցել է արվեստի զարգացման և հատկապես տիկնիկային արվեստի զարգացման գործում:
Այդ իմաստով նաև հրաշալի միջավայր ենք ստացել․ մի փոքր այն կողմ Գեղագիտության ազգային կենտրոնն է, որտեղ երեխաները հնարավորություն ունեն զբաղվելու արվեստի տարբեր ուղղություններով, այնուհետև այս միջավայրը շարունակվում է Տիկնիկային թատրոնով և ամփոփվում է Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանով: Այսինքն՝ այն ձևավորում է մի հրաշալի միջավայր, որտեղ մեր երեխաներն առաջին հերթին էմոցիոնալ, մտավոր, ստեղծագործական զարգացման հնարավորություն ունեն: Վստահ եմ, որ արձանի ներկայությունը միայն ամրապնդելու է այս միջավայրը և էլ ավելի մեծ թվով այցելուներ է բերելու թատրոն: Ուրախ եմ, որ Տիկնիկային թատրոնը մեր երկրորդ հաստատությունն է, որ աշխատում է ֆինանսավորման նոր մոդելով, որի շնորհիվ արդեն ունի հանդիսատեսի 25 տոկոսի աճ և վարձատրության համակարգի բարելավում: Վստահ եմ, որ սա դեռ միայն սկիզբն է, և այս նախաձեռնություններով նաև հետագա աշխատանքների զարգացում ենք ապահովելու»,- նշել է նախարար Ժաննա Անդրեասյանը և շնորհավորել բոլորին կարևոր իրադարձության կապակցությամբ:
Արձանի տեղադրումն իրականացվել է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ․ ՀՀ կառավարության որոշմամբ այս տարվա օգոստոսին 65 մլն դրամ էր հատկացվել Երվանդ Մանարյանի արձանի պատրաստման և տեղադրման աշխատանքների իրականացման համար: Բրոնզաձույլ արձանի հեղինակը Հայաստանի նկարիչների միության անդամ, քանդակագործ Արմենակ Վարդանյանն է, ճարտարապետը՝ Միքայել Միսակյանը։
Արձանի բացման արարողությանը հետևել է մեծանուն դերասանի 100-ամյակին նվիրված նամականիշի մարման արարողությունը: Նամականիշի մարումն իրականացրել են Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ԲՏԱ նախարարի տեղակալ Գևորգ Մելիքսեթյանը, Երվանդ Մանարյանի որդին՝ Քրիստ Մանարյանը, «Հայփոստ» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրենի պարտականությունները կատարող Արման Աբրահամյանը և Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը։
Շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Երվանդ Մանարյանի ծննդյան 100-ամյակ» թեմային: 380 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է Երվանդ Մանարյանը (1924-2020 թթ.): Նամականիշի աջ հատվածում առկա են «100 ԱՄՅԱԿ», «ԵՐՎԱՆԴ ՄԱՆԱՐՅԱՆ» և «Հայ դերասան, ռեժիսոր» գրառումները՝ հայերենով և անգլերենով:
Հոբելյանական միջոցառման շրջանակում Տիկնիկային թատրոնում բացվել է նաև Երվանդ Մանարյանի կյանքին և ստեղծագործական գործունեությանը նվիրված լուսանկարչական ցուցահանդես:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
«Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…
Ուսուցչի օրվա առթիվ մի խումբ մանկավարժներ և ոլորտի ներկայացուցիչներ պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարի կողմից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Ուսուցչի միջազգային օրվա առթիվ պարգևատրել է ոլորտի մի խումբ…
Ողջույն, հայգելի գործընկերներ: Օրեր առաջ սոցիալական մեդիահարթակներում մի փոքրիկ հարցում անցկացրեցինք պարզելու համար՝ հասարակությանը առավել հետաքրքրող թեմաները: Հարցումների արդյունքում ընտրվեց այսօրվա մեր քննարկվելիք թեման՝ ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի…
<<Կրթությունը պատմելը և պատմություններ լսելը չէ․ այն ակտիվ և կառուցողական գործընթաց է>> Ջոն Դյուի Նախագծերի մեթոդը (Project methods (http://education.stateuniversity.com/pages/2337/Project-Method.html)) ուսուցման համակարգ է, որի ընթացքում սովորողները գիտելիքներ, կարողություններ, հմտություններ են ձեռք…
ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ