ՀՀ ԿԳՄՍՆ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի ««Ընտանիք»-ն անիվների վրա» կրթամշակութային ծրագրի երկրորդ փուլում կենտրոնի՝ ազգային արվեստի և արհեստի ճյուղերի մասնագիտական խմբակների մանկավարժներն ու շնորհալի սաները, Շիրակի մարզի բարձրադիր, սահմանամերձ 14 համայնքներում մասնագիտական կողմնորոշման դասեր անցկացրին: Համայնքաբնակ դեռահասները, պատանիները հաղորդակից դարձան ազգային մշակույթին, գործնական դասերի միջոցով յուրացրեցին արվեստի գործերի ստեղծման կատարողական տեխնիկան: Կենտրոնում սաների ձեռք բերած մասնագիտական գիտելիքների փոխանցումը հասակակիցներին մեծ ոգևորություն առաջացրեց մասնակիցների մոտ: Պատանիներն իրենց նախընտրելի մասնագիտություններում բացահայտեցին սեփական ներուժն ու կարողությունները: Ծրագիրը նպաստեց, ոչ միայն համայնքաբնակ դեռահասների մասնագիտական կողմորոշմանն, այլև համայնքներում մշակութային կյանքի աշխուժացմանը: Աշոցքում, Փոքր Սարիարում, Ախուրիկում, Առափիում, Գետքում, Մայիսյանում, Հացիկում, Փոքրաշենում, Ալվարում, Լանջիկում, Տուֆաշենում, Փանիկում, Սարալանջում, Վարդաքարում արհեստի և արվեստի ճյուղերի խմբակներ գրեթե չեն գործում, հետևաբար ««Ընտանիք»-ն անիվների վրա» կրթամշակութային ծրագիրը միտված է նաև լրացնելու բացը, տարածելու և պահպանելու ազգային մշակույթը: Հարցաթերթիկների միջոցով դեռահասները կիսվեցին իրենց տպավորություններով, ձեռք բերած հմտություններով:
««Ընտանիք»-ն անիվների վրա» կրթամշակութային ծրագրի շրջանակներում մասնագիտական կողմնորոշման և վարպետության դասեր անցկացվեցին Ջավախք աշխարհի կրթամշակութային հաստատություններում:
Եռօրյա այցի առաջին կանգառն Ախալցիխեի երիտասարդական կրթամշակութային կենտրոնում էր: «Ընտանիք» կենտրոնի մանկավարժներն ու շնորհալի սաները՝ պարարվեստի, գեղանկարչության, վիտրաժային նկարչության, կարպետագործության, թաղիքագործության, կավագործության, ուլունքագործության, ասեղնագործության, կվիլինգի, բատիկի վարպետության դասերն համեմեցին՝ ազգային ավանդական երգ ու պարով։ Վարպետաց դասերը մշակութային երկխոսություն է նաև ջավախահայ սաների համար, սա լավագույն հնարավորությունն է սովորել այն, ինչ իրենց կենտրոնում չեն ուսուցանում:
Հայկական դուդուկի ու դհոլի խրոխտ հնչյուններով, կենտրոնների մանկավարժները, սաներն ու ջավախահայ մեր հայրենակիցները միասնական շուրջ պար բռնեցին Ախալցիխեի կենտրոնական հրապարակում: 30 տարի անց հայկական նվագարանների կատարումը Ախալցիխեի Ռուսթավելի հրապարկում ևս մեկ անգամ փաստեց համախմբվածության, միասնական ոգու և ազգապահպանության մասին: «Ընտանիք» կենտրոնի դեպի Ջավախք այցն համընկավ Սուրբ Թարգմանչաց տոնի հետ: Ախալքալաքի երիտասարդական կենտրոնում ներկայացվեց տոնի հոգևոր-մշակութային խորհուրդը, անցկացվեց վիկտորինա, որն ավելի շատ եկեղեցական, թարգմանչական արվեստի կարևորության մասին հարցուպատասխանի միջոցով գիտելիքների ամրապնդմանն էր ուղղված: Ախալքալաքի, Նինոծմինդայի և ««Ընտանիք» կենտրոնի սաներն համատեղ գեղարվեստական ելույթներով արժևորեցին տոնի կարևորությունը: Միջոցառմանն իրենց ներկայությամբ պատվել էին Սամցխե- Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ ՝ Հոգեշնորհ Տեր Նշան վարդապետ Հմայակյանը, Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու հոգևոր հովիվ՝ Արժանապատիվ Տեր Նարեկ քահանա Տիգրանյանը: Վերջիններս կարևորեցին Հայաստան-Ջավախք ամուր բարեկամական կամուրջն ու ազգային
դիմագծի պահպանմանն ուղղված այցերն ու միջոցառումները: Միջոցառումն ամփոփվեց մասնագիտական կողմնորոշման, վարպետաց դասերով: Սաները ծանոթացան արվեստի ու արհեստի ճյուղերին, գործնական աշխատանքների միջոցով նախընտրած մասնագիտություններում նոր գիտելիքներ ձեռք բերեցին: Կրթադաստիարակչական այցերը միայն նպաստում են սաներին ամուր կապելու հայ մշակույթի ակունքներին:Եռօրյա այցը դեպի Ջավախք ավարտվեց Գանձայում՝ տերյանական պոեզիայով ու շնչով հագեցած: Մեծ բանաստեղծի՝ Վահան Տերյանի հայրենի գյուղի տուն-թանգարանում սաները ծանոթացան բանաստեղծի նիստուկացին, կյանքի և ստեղծագործական ուղուն։ Թանգարանում ցուցադրված են բանաստեղծի երկերի հայերեն, ռուսերեն, և այլ լեզուներով հրատարակություններ, տերյանագիտական ուսումնասիրություններ, նրա տեքստերով գրված երաժշտության նոտաներ։ Թանգարանի հարևանությամբ գտնվում է՝ Սուրբ Կարապետ եկեղեցին, որը 1859 թվականին կառուցել է Տերյանի պապը՝ տեր Գրիգորը։ Եկեղեցում ««Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի մանկավարժներն ու սաներն օրհնություն ստացան հոգևոր հովվից, միասնական աղոթք բարձրացրեցին առ Աստված:
Գնահատման տեսակները Ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Գնահատման տեսակները կիրառվում են գնահատման բոլոր փուլերում՝ նշված…
Հարգելի գործընկերներ,ինչպես գիտենք,ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Ձևավորող գնահատումն ուսումնական գործընթացի բաղադրիչ է, որի նպատակն…
Նախագծայինը ուսուցման մի մեթոդ է, որի իրականացման ընթացքում սովորողները ներգրավվում են կարճաժամկետ կամ երկարաժամկետ նախագծային աշխատանքներում, որոնք պահանջում են ուսումնական տարբեր առարկաներին առնչվող և իրական կյանքում հանդիպող խնդիրների համալիր լուծումներ:…
Տարրական դպրոցը կրթության այն հիմնաքարն է, որի որակից է կախված երեխայի հետագա ուսուցումը: Ժամանակակից կրթության նպատակների իրականացման համար դասվարի աշխատանքային գործունեության մեջ ՏՀՏ միջոցների կիրառումը անհրաժեշտություն է դառնում: Կրտսեր դպրոցականների…
«Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ