ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ այսօր մեկնարկել է մեդիագրագիտության շաբաթը՝ «Մեդիագրագիտությունն արհեստական բանականության դարաշրջանում» խորագրով։ Միջոցառումն իրականացնում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը. այն կտևի նոյեմբերի 4-10-ը:
«Մեդիագրագիտության շաբաթ» միջոցառման մեկնարկի շրջանակում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը մասնակցել է «Արհեստական բանականության պատասխանատու օգտագործումը կրթության մեջ» խորագրով պանելային քննարկմանը։
Թեմայի շրջանակում Արաքսիա Սվաջյանն անդրադարձել է հիմնական մարտահրավերներին ու անելիքներին․ «Հաշվի առնելով տեխնոլոգիական արագընթաց զարգացումը, արհեստական բանականության առկայությունը, որոնք ուղղակի կամ անուղղակի ազդեցություն են ունենում երեխաների զարգացման վրա, ակնհայտ է, որ ժամանակակից դպրոցը շատ մարտահրավերային պայմաններում է գործում: Բարդ է պահպանել կրթության կազմակերպման ավանդական ձևերը, և միաժամանակ կրթական գործընթացում ներառել մերօրյա տեխնոլոգիական զարգացումներն առանց խոչընդոտների՝ պահպանելով հետաքրքրությունն ուսումնական գործընթացի նկատմամբ: Մեդիագրագիտության անբեկանելի պահանջը ժամանակակից մարդու պարտադիր կարողունակությունն է, որը օգնում է ճիշտ կազմակերպել գործունեության ձևերը տարբեր ոլորտներում: Հենց այստեղ է, որ դպրոցը շատ անելիքներ ունի՝ սովորողների մոտ ձևավորել մեդիագրագիտության ճիշտ հմտություններ և կարողություններ՝ հավաստի աղբյուրներից օգտվելու, անհրաժեշտ տեղեկությունը ստուգելու, կեղծն ու իրականը տարբերելու նպատակով: Սրան գալիս են աջակցելու մի շարք գործընթացներ․ մասնավորապես՝ հանրակրթության նոր չափորոշչի շրջանակում երկրորդ դասարանից ներդրվել է «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն» առարկան, որի կարևոր բաղադրիչներից մեկը մեդիագրագիտությանն ուղղված թեման է»,- ասել է Արաքսիա Սվաջյանը՝ ընդգծելով, որ այլ առարկաների, վերառարկայական գործընթացների շրջանակում ևս ուսումնասիրվում է մեդիագրագիտությունը՝ հնարավորություն տալով զարգացնելու սովորողների այն կարողությունները, որոնք բացում են աշխարհաճանաչողության լայն դռները:
Որպես թեմայի կարևոր հավելում՝ Արաքսիա Սվաջյանն ընդգծել է՝ ոչ պակաս կարևոր է դասավանդողների կարողությունների զարգացումը թե՛ մեդիագրագիտության, թե արհեստական բանականության կիրառման համատեքստում:
«Մեր ամենամեծ մարտահրավերներից մեկը դասավանդողների վախն է արհեստական բանականությունից: Մեր խնդիրն է սովորեցնել նրանց ուսումնական գործընթացում ճիշտ կիրառել արհեստական բանականության ֆունկցիոնալությունը, որպեսզի այն ծառայի կրթական հնարավորություններին, ոչ թե խանգարի դրա առաջընթացին»,- ընդգծել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը:
Նա ասել է, որ արհեստական բանականությունն ուսումնական գործընթացում ոչ միայն կիրառվում է որպես գործիք, այլև ուսումնասիրվում են դրա որոշակի բաղադրիչներ: Այս համատեքստում հանրապետության 15 դպրոցում ավագ դասարանի 500 աշակերտ արհեստական բանականությունն առավել խորքային ուսումնասիրելու հնարավորություն ունի: Արաքսիա Սվաջյանի գնահատմամբ՝ այս գործընթացի շրջանակում ավելի մեծ թվով աշակերտներ և ուսուցիչներ են հետաքրքրվում արհեստական բանականությամբ, ինչն արդեն իսկ դրական տեղաշարժ է այս ուղղությամբ:
Պանելային քննարկմանը մասնակցել են նաև ՀՀ բուհերի, պատասխանատու կառույցների ներկայացուցիչներ և միջազգային փորձագետներ:
Նշենք, որ «Մեդիագրագիտության շաբաթ» միջոցառման շրջանակում ողջ շաբաթվա ընթացքում նախատեսված են վարպետության դասեր, հանդիպումներ և դասընթացներ գրադարաններում, համալսարաններում և դպրոցներում, նոր գրքերի և ձեռնարկների շնորհանդեսներ, մարզային հանդիպում-քննարկումներ ոլորտի փորձագետների և լրագրողների հետ և այլն:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Գնահատման տեսակները Ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Գնահատման տեսակները կիրառվում են գնահատման բոլոր փուլերում՝ նշված…
Հարգելի գործընկերներ,ինչպես գիտենք,ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Ձևավորող գնահատումն ուսումնական գործընթացի բաղադրիչ է, որի նպատակն…
Նախագծայինը ուսուցման մի մեթոդ է, որի իրականացման ընթացքում սովորողները ներգրավվում են կարճաժամկետ կամ երկարաժամկետ նախագծային աշխատանքներում, որոնք պահանջում են ուսումնական տարբեր առարկաներին առնչվող և իրական կյանքում հանդիպող խնդիրների համալիր լուծումներ:…
Տարրական դպրոցը կրթության այն հիմնաքարն է, որի որակից է կախված երեխայի հետագա ուսուցումը: Ժամանակակից կրթության նպատակների իրականացման համար դասվարի աշխատանքային գործունեության մեջ ՏՀՏ միջոցների կիրառումը անհրաժեշտություն է դառնում: Կրտսեր դպրոցականների…
«Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ