ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հանրային քննարկման է ներկայացվել ՀՀ կրթության՝ մինչև 2030 թ. զարգացման ռազմավարության գործողությունների ծրագրի փոփոխության նախագիծը

Նոյեմբերի 7, 2024
Լուրեր կազմակերպություններից

Հանրային քննարկման է ներկայացվել ««ՀՀ կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքից բխող գործողությունների ծրագրում փոփոխություններ կատարելու վերաբերյալ որոշման նախագիծը:

Գործողությունների ծրագրի ընթացիկ մոնիթորինգը ցույց է տվել, որ որոշ ցուցանիշների սահմանումները հստակեցման կարիք ունեն։ Միաժամանակ, անհրաժեշտություն կա սահմանված թիրախները համապատասխանեցնել միջնաժամկետ ծախսային ծրագրի ցուցանիշներին։

Նախագծով առաջարկվող փոփոխությունների ընդունումը հնարավորություն կտա շարունակել արդյունավետ կերպով իրականացնել ««ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքից բխող գործողությունների ծրագրի մշտադիտարկումն ու գնահատումը:

Ոլորտային կազմակերպությունները և շահագրգիռ անձինք նախագծի վերաբերյալ դիտողություններն ու առաջարկները կարող են ներկայացնել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ մինչև 2024 թվականի նոյեմբերի 23-ը:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն