ՀՀ ԿԳ նախարարություն կատարած այցից հետո, կառավարության մայիսի 11-ի նիստում ՀՀ վարչապետի կողմից հանձնարարականներ տրվեցին ԿԳ նախարարին՝ հանրակրթական դպրոցների, միջին մասնագիտական կրթական հաստատությունների և բարձրագույն ուսումնական հաստատությունների զարգացման և աշխատանքների կազմակերպման օպտիմալացման վերաբերյալ: Այսօր ԶԼՄ ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ԿԳ նախարարի պաշտոնակատար Լևոն Մկրտչյանը, անդրադառնալով կառավարության հանձնարարականների կատարմանը, նշել է, որ առաջարկությունները ՀՀ կառավարություն են ներկայացվելու սահմանված ժամկետներում: ԿԳ նախարարի պաշտոնակատար Լևոն Մկրտչյանն ընդգծել է, որ նախարարությունն այժմ մշակում է դպրոցների համալիր զարգացման ծրագիր, որի համատեքստում դիտարկվում են քաղաքային դպրոցների վերախմբավորման վերաբերյալ առաջարկություններ` հաշվի առնելով ուսուցիչների ծանրաբեռնվածությունը և դպրոցների գերբեռնված և թերբեռնված աշխատանքը. «Կրթության որակի հետ կապված մեր խնդիրներից մեկն այն է, որ դպրոցը ժամը 1-ից հետո կա՛մ անցնում է երկրորդ հերթի, կա՛մ փակվում: Այսինքն` երեխան կեսօրից հետո չի մնում դպրոցում, քանի որ խմբակներ և լրացուցիչ կրթության ծառայություններ, որոնք կարող են դպրոցական ռիթմը պահել, չկան: Կառավարության կողմից խնդիր է դրվել ՝ բացառել երկրորդ հերթով դասապրոցեսները: Եթե մենք գնանք երկրորդ հերթի բացառմանը, կստանանք բավականին հետաքրքիր վիճակ` երկրորդ հերթով աշխատող դպրոցների բեռնաթափման հաշվին կլցվեն այն դպրոցները, որոնք թերբեռնված են: Մեր խնդիրը հետևյալն է` քաղաքային բնակավայրերում, հատկապես Երևանում դպրոցների մի զգալի հատված գերբեռնված է, մյուս մասը` թերբեռնված, և մենք ուղղակի այս երկուսին հավասար առաջ գնալու հնարավորություն ենք տալու` միավորելով ուժերը»,- նշել է Լ. Մկրտչյանը՝ ընդգծելով, որ միավորումները կնպաստեն, որպեսզի դպրոցը լիարժեք աշխատի և կատարի իր ամբողջական ֆունկցիան՝ կրթության որակի ապահովման տեսանկյունից: Անդրադառնալով հարցադրմանը, թե օպտիմալացման գործընթացում կարող են լինել մանկավարժների կրճատումներ՝ նախարարի պաշտոնակատարը նշել է. «Մանկավարժների մեծ մասն աշխատում է կես կամ քառորդ դրույքով, այսինքն` թերբեռնված են աշխատում: Սա այն դեպքը չէ, որ պետք է կրճատումներ անենք: Աշակերտների թիվը կրճատվել է, իսկ ուսուցչական կազմը մնացել է նույնը, սակայն խնդիրն այստեղ ավելի շատ որակն է. եթե ունենք ուսուցիչ, ով 40 000 դրամ աշխատավարձ է ստանում, բնականաբար, նա կրկնուսույցի մեթոդների դիմելու մասին անպայման մտածելու է, քանի որ ստացած աշխատավարձը չի ապահովում լավ աշխատելու մոտիվացիա»,- նշել է նախարարի պաշտոնակատարը: Բացի այդ, ըստ Լևոն Մկրտչյանի՝ Երևանում դպրոցների վերախմբավորումը հնարավորություն կտա զգալի գույքային միջոցներ ազատել, քանի որ, օրինակ, եթե որևէ դպրոցը կառուցված է 1300 աշակերտի համար, իսկ ներկայումս այնտեղ սովորում է 300 աշակերտ, այս դեպքում մի մասնաշենքը կարող է ազատել` խնայելով դպրոցի պահպանման ծախսերը: Նախարարի խոսքով` երբեմն դպրոցները սկսում են վարձակալությամբ տալ իրենց ազատ տարածքները, որն իր մեջ կոռուպցիոն ռիսկեր է պարունակում. «Առաջին փուլում կմիավորվեն, կմիաձուլվեն միմյանց մոտ գտնվող դպրոցները: Շատ կարևոր, սկզբունքային հարց է. յուրաքանչյուր տեղ, որտեղ բնակավայր կա, դպրոց անպայման լինելու է, քանի որ մենք պարտավոր ենք ապահովել յուրաքանչյուրի կրթական իրավունքը»,- նշել է Լ.Մկրտչյանը: Անդրադառնալով կառավարության հանձնարարականով միջին մասնագիտական և նախնական արհեստագործական ուսումնական հաստատությունների խոշորացման ծրագրին՝ նախարարի պաշտոնակատարը նշել է, որ այստեղ նման կարիք կա այն դեպքերում, երբ փոքր բնակավայրում աշխատում են և՛ արհեստագործական ուսումնարանը, և՛ քոլեջը` երկուսն էլ` 30-40 սովորողով : «Մենք կարող ենք նրանց միավորել և կրթությունը պահել մեկ շենքի մեջ` միջին մասնագիտական կրթական հաստատությունը՝ քոլեջն իրավունք ունի նաև արհեստագործական կրթություն իրականացնել: Այստեղ կրճատում չի լինի, քանի որ մենք կարիք ունենք մասնագետների, ուղղակի ուսումնական հաստատությունը կազատենք ծանրաբեռնվածությունից և ավելորդ պահպանման ծախսերից »,- նշել է Լ. Մկրտչյանը: Նա նաև նշել է, որ Եվրամիության հետ բանակցություններ են ընթանում տարիներ առաջ հիմնադրված տարածաշրջանային քոլեջների ձևաչափով 8 գյուղատնտեսական ուղղվածության քոլեջներ ստեղծելու ուղղությամբ: Նախարարի պաշտոնակատարի խոսքով՝ ՄԿՈՒ հաստատությունների խոշորացման դեպքում կարևոր խնդիր է նաև աշխատաշուկայի և մասնագիտությունների ցանկի ուսումնասիրությունը, մենք այստեղ ուղղորդումների և վերանայումների անհրաժեշտություն ունենք. «ՄԿՈՒ ոլորտում մասնագիտություններն ամբողջությամբ պետք է աշխատաշուկան թելադրի, և հենց աշխատաշուկան էլ կառավարման համակարգի մաս պետք է կազմի»,- նշել է Լ. Մկրտչյանը: ԿԳ նախարարի պաշտոնակատարը նշել է նաև, որ առաջիկա անելիքներից ամենակարևորը բարձրագույն կրթության բարեփոխումներն են, որոնք պայմանավորված են «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ նոր օրենքով, որը ներկայացված է հաստատման: Նոր օրենքի ընդունումից հետո մեկնարկելու է մասնագիտությունների հավատարմագրման գործընթացը և համալսարանի կարգավիճակ կարող են ունենալ միայն այն հաստատությունները, որոնք կրթություն են իրականացնում առնվազն 4 ուղղություններով, իսկ մյուսները կարող են կոչվել ինստիտուտներ.«Այս գործընթացը կրթության որակի վրա դրական անդրադարձ է ունենալու: Որոշ բուհերում կարող են դադարեցվել մասնագիտություններ, որովհետև դրանք ներդրվել են ուսանող ներգրավելու համար և որակի պահանջներին չեն բավարարում: Ներմուծվելու է նաև համալսարանների ցանցի մոդելը. այսինքն՝ մենք Հայաստանի բարձրագույն կրթության համակարգը պատկերացնում ենք մի ամբողջական միջավայր, որտեղ ուսանողն անընդհատ կարողանալու է շրջագայել և հնարավորություն կստանա իր կրդետիների 40 տոկոսը ստանալ այլ բուհում՝ իր ընտրությամբ»,- նշել է Լևոն Մկրտչյանը՝ ավելացնելով, որ նոր օրենքը ենթադրում է նաև բուհերի ֆինանսական կառավարման նոր մեխանիզմներ:
ՀՀ ԿԳ նախարարի պաշտոնակատար Լևոն Մկրտչյանն, ի պատասխան լրագրողի հարցի, անդրադարձել է նաև «Վերջին զանգ» միջացառման հետ կապված ահազանգերին՝ նշելով, որ անցած տարվա համեմատ, այս տարի բավականին նվազել են դրամահավաքության վերաբերյալ նախարարության «Թեժ գծին» ստացված բողոքները: Սակայն դրամահավաքի խնդիրն, ըստ նախարարի պաշտոնակատարի, առկա է և այստեղ միանշանակ մոտեցում ցուցաբերելը բարդ է. «Հետաքրքիր միտում կա, երբ դժգոհություններ են լինում և նախարարությունը փորձում է արգելել ավարտական միջոցառումները, որոշ ծնողներ սկսում են դժգոհել, թե ուզում են, որ իրենց երեխաներն անպայման նշեն իրենց Վերջին զանգի արարողությունը: Ես կարծում եմ, որ մենք պետք է մեր հասարակությանն ուղղորդենք, որ թանկ ռեստորաններում, մինչև վերջին կոպեկը ծախսելով, անապահովից գումար հավաքելով նշելը չի նպաստում իրենց երեխաների կայացմանը: Պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ նույն դասարանում սովորում են և՛ անապահով, և՛ ապահով երեխաներ: Մեր մոտեցումը հետևյալն է. կոչ ենք անում ոչ թե խուսափել նշելուց, այլ այնպես անել, որ ավարտական տոնը որևէ երեխայի մոտ բարդույթներ չառաջացնի»,- հայտարարել է ԿԳ նախարարի պաշտոնակատարը: Նրա խոսքով՝ անընդունելի է, երբ Վերջին զանգը դառնում է անհարկի խրախճանքի, և ճոխ նվերների առիթ: Այստեղ լուրջ խնդիր ունեն նաև դպրոցների ծնողկոմիտեները, որոնք ծնողների շահերին հետամուտ լինելու փախարեն, դառնում են տնօրեններին սերտաճած դրամահավքության օղակներ: Լրագրողները ԿԳ նախարարի պաշտոնակատարին հարցեր են ուղղել նաև դպրոցների ֆինանսավորման նոր բանաձևի մշակման, ուսուցիչների աշխատավարձի և այլ խնդիրների վերաբերյալ:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն
«Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…
Ուսուցչի օրվա առթիվ մի խումբ մանկավարժներ և ոլորտի ներկայացուցիչներ պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարի կողմից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Ուսուցչի միջազգային օրվա առթիվ պարգևատրել է ոլորտի մի խումբ…
Ողջույն, հայգելի գործընկերներ: Օրեր առաջ սոցիալական մեդիահարթակներում մի փոքրիկ հարցում անցկացրեցինք պարզելու համար՝ հասարակությանը առավել հետաքրքրող թեմաները: Հարցումների արդյունքում ընտրվեց այսօրվա մեր քննարկվելիք թեման՝ ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի…
<<Կրթությունը պատմելը և պատմություններ լսելը չէ․ այն ակտիվ և կառուցողական գործընթաց է>> Ջոն Դյուի Նախագծերի մեթոդը (Project methods (http://education.stateuniversity.com/pages/2337/Project-Method.html)) ուսուցման համակարգ է, որի ընթացքում սովորողները գիտելիքներ, կարողություններ, հմտություններ են ձեռք…
ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ