ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Բաց դաս երկրաչափությունից

Մայիսի 20, 2017
Դպրոցական անցուդարձ

Մայիսի 19-ին Ակունքի միջնակարգ դպրոցի 9-րդ դասարանում մաթեմատիկայի ուսուցչուհի Գայանե Սիմոնյանն անցկացրեց ամփոփման դաս երկրաչափությունից:  Այն իրականացվեց շատ հետաքրքիր ցուցադրման կիրառմամբ, որի միջոցով աշակերտները կրկնեցին 2-րդ կիսամյակի ուսումնական նյութը:  Խաղային մեթոդով իրականացվող նյութի կրկնությունը մեծ հետաքրքրություն առաջացրեց աշակերտների մոտ, և նրանք ոգևորությամբ ներգրավվեցին դասապրոցեսի մեջ:

Դասին ներկա 11-րդ դասարանի մի քանի աշակերտներ, որոնք առարկայի նկատմամբ ցուցաբերում են առանձնակի վերաբերմունք, սիրով կատարում էին էկրանի վրա ցուցադրվող առաջադրանքներն ու խնդիրները:

Դպրոցի տնօրեն Իրինա Սարգսյանը, փոխտնօրեն Աննա Ազիզյանը, մաթեմատիկայի ուսուցչուհի Աստղիկ Կարապետյանը հայտնեցին իրենց գոհունակությունը դասի կազմակերպան և անցկացման մասին և նշեցին, որ ընտրված մեթոդներն ու ՏՀՏ-ի կիրառումը շատ տեղին ու նպատակային էին և դասապրոցեսը տպավորիչ դարձրին ոչ միայն աշակերտների, այլ նաև դասալսողների համար:

Ուսուցչուհու պատրաստած սահիկահանդեսն (http://lib.armedu.am/resource/17582) արժանացավ ներկաների բարձր գնահատականին: