ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը մասնակցել է ՀՀ ոչ պետական դպրոցների համաժողովին, որը նախաձեռնել էր «Մեկ ձայն» անկախ դպրոցների հայկական ասոցիացիան:
Համաժողովին ներկա են եղել նաև ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը, Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը, կրթության ոլորտային կառույցների ղեկավարներ, ոչ պետական դպրոցների ներկայացուցիչներ:
Համաժողովի նպատակը ոչ պետական կրթական հաստատությունների և պետական քաղաքականություն իրականացնող մարմինների միջև արդյունավետ երկխոսության հաստատումն է:
Համաժողովն անցել է պանելային քննարկումների ձևաչափով: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը մասնակցել է «Ոչ պետական հանրակրթական հաստատությունների դերն ու առանձնահատկությունները՝ պետական կրթական քաղաքականության համատեքստում» խորագրով քննարկմանը, պատասխանել ներկաների հարցերին:
«Ոչ պետական դպրոցները, ունենալով ստեղծագործական ազատություն, կարողացել են ստեղծել այնպիսի միջավայր, ծրագրեր ու մեթոդաբանություն, որոնք ապահովել են ակնհայտ դրական արդյունք: Մասնավոր դպրոցներում առկա մեխանիզմները մեզ համար ուսանելի են, և դրանց փորձի ուսումնասիրումն առաջնահերթություն է՝ հասկանալու, թե ինչպես դրանք կարող են դառնալ ուղենշային՝ պետական դպրոցներում ներդնելու տեսանկյունից: Այդ ուղղությամբ պետության և մասնավոր դպրոցների միջև համագործակցության, փորձի յուրացման և տեղայնացման ջանքեր են գործադրվում՝ հօգուտ թե՛ ոչ պետական դպրոցների, թե՛ ոլորտում պետական քաղաքականության»,- ասել է Արաքսիա Սվաջյանը:
Նա կարևորել է համագործակցությունը նաև ոչ պետական դպրոցների ձայնը լսելի դարձնելու, խնդիրներին միասնաբար լուծում տալու, ինչպես նաև գործունեության թափանցիկությունը գործընթացների թվայնացմամբ ապահովելու տեսանկյունից:
Արաքսիա Սվաջյանը նաև ընդգծել է, որ լայնածավալ բարեփոխումների փուլում շատ կարևոր են գործընկերների, ոլորտի շահագրգիռ կառույցների դիտարկումներն ու առաջարկները. «Իրավական ակտեր մշակելիս ակնկալում ենք նաև ձեր ակտիվ մասնակցությունն ու ներգրավվածությունը հենց շրջանառության փուլում՝ լսելու տարբեր առաջարկներ և դիտարկումներ, որպեսզի ավելի կատարյալ իրավական ակտեր հաստատենք»:
ԿԳՄՍ նախարարի տեղակալը խոսել է նաև մասնավոր դպրոցների ուսուցիչների պարտադիր վերապատրաստման և ատեստավորման մասին՝ ընդգծելով, որ «Հանրակրթության մասին» օրենքի փոփոխությամբ՝ գործընթացն իրականացնելու համար մասնավոր դպրոցները պետք է ներկայացնեն վերապատրաստման և ատեստավորման ծրագրեր, որոնք փորձաքննվելուց հետո կարող են երաշխավորվել:
Եզրափակելով խոսքը՝ Արաքսիա Սվաջյանն ընդգծել է՝ բոլորիս նպատակը մեկն է՝ ունենալ որակյալ կրթություն՝ անկախ կազմակերպաիրավական ձևից:
Համաժողովի երկրորդ հատվածում տեղի է ունեցել պանելային քննարկում «Կրթության նպատակները արդի մարտահրավերների համատեքստում» խորագրով:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Գնահատման տեսակները Ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Գնահատման տեսակները կիրառվում են գնահատման բոլոր փուլերում՝ նշված…
Հարգելի գործընկերներ,ինչպես գիտենք,ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Ձևավորող գնահատումն ուսումնական գործընթացի բաղադրիչ է, որի նպատակն…
Նախագծայինը ուսուցման մի մեթոդ է, որի իրականացման ընթացքում սովորողները ներգրավվում են կարճաժամկետ կամ երկարաժամկետ նախագծային աշխատանքներում, որոնք պահանջում են ուսումնական տարբեր առարկաներին առնչվող և իրական կյանքում հանդիպող խնդիրների համալիր լուծումներ:…
Տարրական դպրոցը կրթության այն հիմնաքարն է, որի որակից է կախված երեխայի հետագա ուսուցումը: Ժամանակակից կրթության նպատակների իրականացման համար դասվարի աշխատանքային գործունեության մեջ ՏՀՏ միջոցների կիրառումը անհրաժեշտություն է դառնում: Կրտսեր դպրոցականների…
«Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ