ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ վերաբացվել է Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի մշտական ցուցադրության «Կոմպոզիտորի ստեղծագործական ուղին» ցուցասրահը:
Ցուցասրահի բացմանը ներկա են եղել նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը:
Նախարարը Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանի ուղեկցությամբ շրջել է արդիականացված և գեղարվեստական նոր ձևավորմամբ ցուցասրահում, ծանոթացել ցուցանմուշներին:
Ողջունելով ներկաներին` նախարարը շնորհավորել է թանգարանին հրաշալի միջավայրի ձևավորման համար. «Այս տարին թանգարանների համար շատ կարևոր էր, քանի որ վերջապես ունեցանք «Թանգարանների մասին» օրենքը, որով մի շարք կարևոր հարցեր լուծելու հնարավորություն ենք ստանում, և արդեն այսօր, երբ իրականացվում են օրենքից բխող ենթաօրենսդրական մշակումները, պարզ է դառնում, որ թանգարանների զարգացման համար դրվել են ինստիտուցիոնալ հիմքեր: Ոլորտի քաղաքականությամբ պետք է օգնենք զարգանալու և նոր ծրագրեր ու հեռանկարներ բացելու»:
Ժաննա Անդրեասյանը նշել է՝ տարին կարևոր էր նաև նրանով, որ ՀՀ կառավարությունը 14 տարվա ընդմիջումից հետո վերականգնեց թանգարանների հավաքածուների համալրման բյուջեն. «Սա նշանակում է, որ մեր թանգարանները ստացել են հնարավորություն տալու իրենց առաջարկները, և այն արժեքավոր նմուշները, որոնցով պետք է համալրվեն թանգարանների հավաքածուները, մասնագիտական հանձնաժողովի եզրակացությամբ կարող են պետության աջակցությամբ ձեռքբերվել: Կարծում եմ՝ սա մեր թանգարանների համար լավ հնարավորություն է՝ նմուշները պարբերաբար թարմացնելու: Թանգարանն այն վայրն է, որտեղ, բացի նմուշներ տեսնելուց, պետք է զգալ ամենակենդանի միջավայրը: Այս թանգարանը դրա լավագույն վկայությունն է, որտեղ զգում ես շունչը, տրամադրությունն ու շարժումը, լսում ես ձայները»:
ԿԳՄՍ նախարարն անդրադարձել է նաև Մշակույթի զարգացման հիմնադրամի գործունեությանը, որը պետք է նպաստի թանգարանների մարքետինգային քաղաքականության և վարչատնտեսական կառավարման բարելավմանը: Նախարարին ներկայացվել է՝ Ալեքսանդր Սպենդիարյանը սիրել է հյուրերի համար անակնկալ նվագել, և թանգարանն էլ ավանդույթ ունի տարվա մեջ բացառիկ դեպքերում հնչեցնելու նրա դաշնամուրը: Այդ առիթներից մեկը պատանի սպենդիարյականների երդման արարողությունն է, երբ Ա. Սպենդիարյանի երաժշտական դպրոց ընդունված ավելի քան 150 առաջին դասարանցիներն առաջին քայլը սկսում են հենց կոմպոզիտորի տուն-թանգարանից, և այդ առիթով երեխաներից մեկին հնարավորություն է տրվում նվագելու այդ գործիքով։
Նշենք, որ ցուցադրությունը համալրվել է Ա. Սպենդիարյանի ստեղծագործական ժառանգության փաստագրական և գեղարվեստական նորահայտ նյութերով, որոնք կխթանեն անվանի կոմպոզիտորի ստեղծագործական առանձնահատկությունների հանրայնացումն ու ճանաչողության բարձրացումը: Ինտերակտիվ նոր ձևաչափով ներկայացված է կոմպոզիտորի «Ալմաստ» օպերայի բեմական պատմությունը: Արդիականացված և գրավիչ լուծումներով ցուցադրանքը մեկտեղել է տուն-թանգարանում գործող կրթական ծրագրերը և հնարավորություն տվել նորերի ստեղծմանը:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Գնահատման տեսակները Ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Գնահատման տեսակները կիրառվում են գնահատման բոլոր փուլերում՝ նշված…
Հարգելի գործընկերներ,ինչպես գիտենք,ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Ձևավորող գնահատումն ուսումնական գործընթացի բաղադրիչ է, որի նպատակն…
Նախագծայինը ուսուցման մի մեթոդ է, որի իրականացման ընթացքում սովորողները ներգրավվում են կարճաժամկետ կամ երկարաժամկետ նախագծային աշխատանքներում, որոնք պահանջում են ուսումնական տարբեր առարկաներին առնչվող և իրական կյանքում հանդիպող խնդիրների համալիր լուծումներ:…
Տարրական դպրոցը կրթության այն հիմնաքարն է, որի որակից է կախված երեխայի հետագա ուսուցումը: Ժամանակակից կրթության նպատակների իրականացման համար դասվարի աշխատանքային գործունեության մեջ ՏՀՏ միջոցների կիրառումը անհրաժեշտություն է դառնում: Կրտսեր դպրոցականների…
«Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ