ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հայաստանի ազգային պատկերասրահում կայացել է «Արտույտ» ընկերության «Փարաջանով 100» ցուցահանդեսը

Նոյեմբերի 18, 2024
Մշակութային լուրեր

Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի ազգային պատկերասրահում կայացել է «Արտույտ» ընկերության «Փարաջանով 100» ցուցահանդեսը, որին ներկայացվել է Փարաջանովի ոճային ներշնչանքով ստեղծված շարֆերի և Haute Couture (բարձր նորաձևության) զգեստների նոր հավաքածուն:

Միջոցառմանը, որը կազմակերպվել է փակ դիտման ձևաչափով, մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, պետական կառավարման մարմինների ներկայացուցիչներ, մշակույթի գործիչներ:

Փարաջանովի ստեղծագործությունները՝ ներառյալ «Մոռացված նախնիների ստվերները» և «Նռան գույնը», ստեղծել են յուրօրինակ տեսողական ոճ, որը շարունակում է ոգեշնչել տարբեր բնագավառների արվեստագետների։ «Արտույտ» ընկերության հավաքածուն ևս այս շարքի ոգեշնչումներից է, որը պոետիկ միաձուլում է Վերածննդի շքեղության և ժամանակակից մինիմալիզմի։

Ներկաները դիտել են Փարաջանովի կոլաժներից, ֆիլմերից և անձնական արվեստից ոգեշնչված զգեստների և մետաքսե շարֆերի ցուցադրությունը` իմերսիվ շոուի և պերֆորմանսի համադրմամբ:

Հիշեցնենք, որ հավաքածուն սեպտեմբերի 21-22-ը ցուցադրվել է նաև Միլանի պատմական կենտրոնում՝ Բագատի Վալսեկի թանգարանում՝ Միլանի նորաձևության շաբաթվա ընթացքում: Նշված միջոցառման շրջանակում ցուցադրվել են նաև Փարաջանովի «Հակոբ Հովնաթանյան» կարճամետրաժ ֆիլմը և դրան նվիրված կարճամետրաժ և անիմացիոն ֆիլմեր:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն