ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը` Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ

Նոյեմբերի 18, 2024
Օրվա խորհուրդ

Սիրելի՛ ուսանողներ, այսօր աշխարհը նշում է Ուսանողների միջազգային օրը, որի հիմքում պայքարի, իրավունքների հավասարության, համերաշխության և խաղաղ համակեցության գաղափարներն են։

Ուսանողությունը պատմականորեն հանդես է եկել իբրև հանրային փոփոխությունների, հանրային առաջընթացի ջատագով ու նախաձեռնող։ Ակադեմիական միջավայրում է, որ խմորվում են ամենանորարար և առաջադեմ գաղափարները, ձևավորվում են սեփական պետության իրավատեր քաղաքացիները, որոնք էլ հանրային զարգացման հիմք են դնում։ Եվ պետության համար առաջնային է՝ ստեղծել պատշաճ պայմաններ պատասխանատու, իրավատեր, օրինապահ քաղաքացու կայացման նպատակով։

Այսօր Հայաստանի Հանրապետությունում բարձրագույն կրթության ոլորտում իրականացվող պետական քաղաքականությունը միտված է միջազգային լավագույն չափանիշներին համապատասխան կրթական միջավայր ապահովելուն, հետազոտական ենթակառուցվածքների հասանելիությանը, կրթական ծրագրերի բովանդակության բարելավմանը, որակի չափանիշների բարձրացմանը, ինչպես նաև ուսանողի սոցիալական, մշակութային, մարզական և ժամանցային միջավայրի ստեղծմանը։ Ոլորտում նախանշվող օրենսդրական բարեփոխումներով, այդ թվում՝ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքի նախագծով, առանձնահատուկ շեշտադրվում է ուսանողական ինքնավարության, ուսանողական ինքնակառավարման մարմինների զարգացման, ուսանողների իրավունքների և պարտականությունների սահմանման առաջնահերթությունը՝ կարևորելով ուսանողների՝ որպես բարձրագույն կրթության ոլորտում ներգրավված դերակատարների ակադեմիական ազատությունների և ինքնավարության ապահովումը։

Կառավարության առաջնահերթություններից են նաև լավագույն կրթական փորձառության, հետազոտական և փորձարարական առավել մրցունակ պայմանների երաշխավորումը, աշխատաշուկայում ինքնադրսևորվելու, ստացած գիտելիքն ու հմտությունները լավագույնս իրացնելու հնարավորությունների ստեղծումը։ Օրենքը նախատեսում է ուսանողների աջակցության նոր հնարավորություններ և մոտեցումներ՝ ամրապնդելով պետության քաղաքականությունը, որ ոչ մի լավ սովորող ուսանող պետք է դուրս չմնա համակարգից սոցիալական և ֆինանսական խնդիրների պատճառով, և բարձրագույն կրթության հասանելիությունը պետք է ընդլայնվի բոլոր սոցիալական խմբերի համար՝ որպես սեփական բարեկեցության ապահովման և հետագա արժանապատիվ աշխատանքի կարևորագույն գործոն։

Մենք առանձնակի կարևորում ենք նաև հետազոտական աշխատանքներում երիտասարդների ներգրավման մեխանիզմների ներդրումը և սերնդափոխության արդյունավետ գործիքակազմի կիրառումը։ Բարեփոխումների համատեքստում չեմ կարող չանդրադառնալ «Ակադեմիական քաղաք» ծրագրին, որը թվարկյալ բոլոր նպատակների հանգուցակետն է։ Այսօր մեր ջանքերն ուղղել ենք մի ծավալուն նախագծի, որն ապահովելու է մեր ուսանողների, պրոֆեսորադասախոսական կազմի, հետազոտողների ու գիտական միջավայրի ներկայացուցիչների համար առավելագույն պայմաններ՝ լավագույնս դրսևորելու սեփական ներուժն ու դա ծառայեցնելու Հայաստանի Հանրապետության անխափան զարգացմանը։

Սիրելի՛ ուսանողներ, ակադեմիական միջավայրի ձեր այսօրը ուղղակիորեն պայմանավորում է ձեր վաղվա անելիքը։ Եղեք պահանջատեր կրթության որակի նկատմամբ, մի՛ հանդուրժեք միջակությունն ու ժամավաճառությունը։ Ժամանակն է այսօր մեր ամենաթանկ ռեսուրսներից մեկը, որը պետք է ճիշտ գործածել։ Եղեք հարցասեր, ունեցեք կասկածներ, մի´վախեցեք ձեր մտահոգությունները բարձրաձայնելուց․ գուցե դրանք շատ կարևոր խնդիրների լուծման ճանապարհ են հարթում։ Մաղթում եմ ձեզ միշտ փնտրելու հետևողականություն, մասնագիտական առաջընթաց ունենալու և ձեր ոլորտում կայանալու կամք։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Հարցադրումը՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)

  • Պարզաբանումներ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի ուսուցիչներ, «Պարզաբանումներ» թեմայում Ֆորումի ադմինիստրատորները՝ Մարի Գասպարյանը (https://forum.armedu.am/member/9113-%D5%B4%D5%A1%D6%80%D5%AB-%D5%A3%D5%A1%D5%BD%D5%BA%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6) և Արփինե Քիրիշյանը (https://forum.armedu.am/member/14139-arpi-kirishyan), կպատասխանեն ձեզ հետաքրքրող հարցերին:

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Նոր նյութի ներկայացում Նոր նյութի բացատրության ժամանակ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ աշակերտը միանգամից չի կարող շատ բան սովորել: Ըստ գիտական հետազոտությունների` Նոր նյութի հաղորդման ժամանակ կարևոր է…