ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

7-12-րդ դասարանների աշակերտների միջև սպարտակիադայի ծրագրով կայացել են սեղանի թենիսի մրցումները

Նոյեմբերի 18, 2024
Սպորտային լուրեր

ՀՀ մարզերի և Երևան քաղաքի հանրակրթական դպրոցների 7-12-րդ դասարանների աշակերտների միջև սպարտակիադայի ծրագրով «Դինամո» մարզահամալիրում օրերս կայացել են սեղանի թենիսի հանրապետական եզրափակիչ մրցումները:

Եզրափակիչ փուլին մասնակցել են ՀՀ մարզերի և Երևան քաղաքի 10 հավաքական թիմեր:

Սեղանի թենիսի մրցումներում թիմային հաշվարկով 1-ին տեղը զբաղեցրել է Լոռու մարզի թիմը, 2-րդ տեղը գրավել է Երևանի թիմը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Տավուշի մարզի թիմը։

Սպարտակիադայի ծրագրով 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցրած մարզերը պարգևատրվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համատատասխան կարգի հավաստագրերով, մեդալներով և գավաթներով:

Հաղթողների պարգևատրությունն իրականացրել են մրցումների գլխավոր մրցավար Գոհար Խանզրադյանը և ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր աշխատող Սուրեն Պռազյանը։

Մրցումների կազմակերպչական աշխատանքներն իրականացվել են Հայաստանի սեղանի թենիսի ֆեդերացիայի աջակցությամբ:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն