ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Ֆուտբոլը բոլորի համար». միջոցառում՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար

Նոյեմբերի 18, 2024
Սպորտային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Հայկական հատուկ օլիմպիադաներ» հասարակական կազմակերպությունն օրերս անցկացրել է «Ֆուտբոլը բոլորի համար» խորագիրը կրող միջոցառումը:

Միջոցառմանն ընդհանուր առմամբ մասնակցել է 99 մարզիկ, որոնցից 85-ը՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող: Մասնակցել են նաև 32 ուղեկցող–կամավորներ։ Միջոցառումը սպասարկել է 3 մրցավար։

Մրցաշարին մասնակցել են Երևանի Հրանտ Դինքի անվան թիվ 44 հիմնական դպրոցի, Վաղարշ Վաղարշյանի անվան թիվ 80 դպրոցի, Ֆրիտյոֆ Նանսենի անվան թիվ 150 հիմնական դպրոցի, Ներսես Մեծի անվան թիվ 124 հիմնական դպրոցի, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի, Աբովյանի կրթահամալիրի, Աբովյանի թիվ 7 հիմնական դպրոցի, «Այաքս» ֆուտբոլային ակադեմիայի և «Արև մոդելներ» ներառական կազմակերպության սաները։

Մրցաշարի արդյունքներով հաղթողի կոչմանն արժանացել է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի թիմը, երկրորդ տեղը զբաղեցրել է Երևանի Հրանտ Դինքի անվան թիվ 44 հիմնական դպրոցի թիմը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Աբովյանի կրթահամալիրի թիմը:

Մասնակիցները պարգևատրվել են պատվոգրերով, մեդալներով, գավաթներով, ինչպես նաև գնդակներով:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)

  • Պարզաբանումներ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի ուսուցիչներ, «Պարզաբանումներ» թեմայում Ֆորումի ադմինիստրատորները՝ Մարի Գասպարյանը (https://forum.armedu.am/member/9113-%D5%B4%D5%A1%D6%80%D5%AB-%D5%A3%D5%A1%D5%BD%D5%BA%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6) և Արփինե Քիրիշյանը (https://forum.armedu.am/member/14139-arpi-kirishyan), կպատասխանեն ձեզ հետաքրքրող հարցերին:

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Նոր նյութի ներկայացում Նոր նյութի բացատրության ժամանակ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ աշակերտը միանգամից չի կարող շատ բան սովորել: Ըստ գիտական հետազոտությունների` Նոր նյութի հաղորդման ժամանակ կարևոր է…