ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Արաքսիա Սվաջյանը «Հայաստան-ԵՄ կրթական երկխոսություն» համաժողովում ներկայացրել է ՀՀ կրթական ոլորտի բարեփոխումները

Նոյեմբերի 18, 2024
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր Հայաստանի կրթական ոլորտի բարեփոխումներին առնչվող զեկույցով է հանդես եկել նախարարության և ՅՈՒՆԻՍԵՖ-ի կազմակերպած «Հայաստան-ԵՄ կրթական երկխոսություն» խորագրով համաժողովում: 

Արաքսիա Սվաջյանն անդրադարձել է ինչպես բովանդակային, այնպես էլ ենթակառուցվածքային բարեփոխումներին:

Անդրադառնալով նախադպրոցական կրթության ոլորտում իրականացվող գործընթացներին՝ նախարարի տեղակալն ընդգծել է, որ շարունակվում է նոր չափորոշչի ներդրումը. այս տարի արդեն 542 մանկապարտեզներ կրթությունն իրականացնում են նոր չափորոշչով: «Մեր կողմից իրականացված ուսումնասիրությունները փաստում են, որ նախադպրոցական կրթության նոր չափորոշչի ներդրումն արդեն իսկ գրանցում է բավական մեծ արդյունքներ, և պլանավորում ենք, որ հաջորդ շաբաթվա ընթացքում հանրապետության բոլոր՝ շուրջ 900 մանկապարտեզներ արդեն գործունեություն կիրականացնեն նոր չափորոշչով»,- ասել է նախարարի տեղակալը:

Արաքսիա Սվաջյանը տեղեկացրել է, որ այս տարվանից մանկապարտեզներում ևս ներդրվել է մենթոր մանկապարտեզների համակարգը, և այժմ գործում է 23 մենթոր մանկապարտեզ. «Մենթոր մանկապարտեզների կարևոր գործառույթներից մեկը շարունակական աջակցության տրամադրումն է, ինչը շատ կարևորում ենք չափորոշչի ներդրման գործընթացում»: Նախադպրոցական կրթության ոլորտում տարեկան շուրջ 1500 մանկավարժ անցնում է վերապատրաստում, այդ թվում՝ մանկավարժահոգեբանական ուղղություններով։ Զուգահեռ ներդրվում է նաև մանկավարժների խրախուսման համակարգը, որը, թեև, դանդաղ է առաջ գնում, սակայն այս պահին արդեն կա տարակարգ ստացած 19 նախադպրոցական մանկավարժ: Վերջին տարվա ընթացքում շուրջ հինգ-վեց անգամ հավաստագրում է իրականացվել մանկապարտեզների տնօրենների համար, ինչը դրական է անդրադարձել կառավարման որակի վրա։ Դրան զուգահեռ՝ լիցենզավորվել են բազմաթիվ մասնավոր մանկապարտեզներ, շուրջ 257 տնօրեն հավաստագիր է ստացել։

Հանրակրթության ոլորտում տեղի են ունեցել մի շարք փոփոխություններ՝ կրթության կազմակերպումից մինչ գնահատման համակարգ, դասագրքերի մշակում, մասնագիտական կարողությունների զարգացում և այլն։

Անդրադառնալով հանրակրթության ոլորտի բարեփոխումներին՝ Արաքսիա Սվաջյանը խոսել է անցած տարի Համաշխարհային բանկի իրականացրած անկախ փորձագիտական ուսումնասիրության մասին. «Մենք հնարավորություն ունեցանք ծանոթանալու Տավուշի մարզում նոր չափորոշչի ներդրման վերաբերյալ հետազոտությունների տվյալներին, ինչը մեզ վստահություն է ներշնչում, որ ճիշտ ուղղությամբ ենք գնում»,- ասել է Սվաջյանը՝ հավելելով, որ այս ուսումնական տարվանից նոր չափորոշիչը ներդրվել է արդեն 7 դասարաններում, իսկ հաջորդ տարի՝ ևս 4 դասարանում:

Նախարարի տեղակալը կարևորել է նոր չափորոշչի ներդրման շրջանակում կատարված բովանդակային և դասերի կազմակերպման մեթոդաբանական փոփոխությունները:

Տավուշի մարզում ավարտական քննությունները երեք կրթական մակարդակներում արդեն կազմակերպվել են նոր կերպով։ Թեև արձանագրվել են բազմաթիվ խնդիրներ, դպրոցների փորձը նաև փաստում է, որ այն նպաստել է աշակերտների ստեղծագործ կարողությունների արտահայտմանը։

Ամենակարևոր գործընթացներից է հանդիսացել դասագրքերի ստեղծումը։ Ըստ նախարարի տեղակալի՝ այդ գործընթացում հետաքրքրություն են հայտնել ներգրավվելու բազմաթիվ նոր կազմակերպություններ, և որքան մեծ լինի մրցակցությունը, այնքան արդյունքներն էլ լավը կլինեն։

Արաքսիա Սվաջյանն իր զեկույցում անդրադարձել է նաև դպրոցների տնօրենների շուրջ 60 հավակնորդների համար ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Այբ կրթական հիմնադրամի հետ համատեղ իրականացվող կրթության կառավարման և առաջնորդության վերապատրաստումների ծրագրին։

Խոսելով ներառական կրթության ոլորտում գրանցվող դրական տեղաշարժից՝ Արաքսիա Սվաջյանը նշել է, որ բազմաթիվ ծրագրեր են իրականացվում, այդ թվում նաև գործընկեր կառույցների հետ: Մասնավորապես՝ շեշտվել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ գործակցությամբ Ռեսուրս կենտրոնների ստեղծման ծրագիրը: Արաքսիա Սվաջյանը խոսել է նաև արտադպրոցական հաստատությունների մանկավարժական աշխատողների ատեստավորման և դրա դրական արդյունքների մասին. «Այս տարի 20 ուղղություններով է իրականացվել, ունենք բավականին լավ արդյունքներ և արդեն իսկ սկսել ենք նախապատրաստությունները հաջորդ տարի ևս ավելի լայն ուղղություններով իրականացնելու նպատակով»:

Այս տարի ներդրվել է ուսուցչի կարիքի գնահատման հիման վրա վերապատրաստումների համակարգ, որը ավելի թիրախային կդարձնի մասնագիտական կարողությունների զարգացման ծրագիրը։ 3903 ուսուցիչ արդեն ատեստավորվել է կամավոր ատեստավորման համակարգով և ստանում է ավելի բարձր աշխատավարձ։ Նախարարի տեղակալը նաև մի շարք փաստական տվյալներ է ներկայացրել ենթակառուցվածքների ոլորտից՝ մասնավորապես անդրադառնալով Կառավարության «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում արդեն իսկ կատարված աշխատանքների արդյունքներին:

ԿԳՄՍ նախարարի տեղակալն իր զեկույցում անդրադարձ է արել նաև ՄԿՈՒ ոլորտին:

Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանն իր զեկույցում ներկայացրել է բարձրագույն կրթության համակարգի բարեփոխումների ընթացքը և արդի իրավիճակը: Բարձրագույն կրթության ոլորտի զարգացման առաջնահերթությունների շարքում Հայոցյանն ընդգծել է ոլորտի մրցունակության բարձրացման և միջազգային չափանիշներին համապատասխանեցման, ուսանողի լավագույն կրթական փորձառության ապահովման և ավելի որակյալ կրթական ծառայությունների մատուցման, ինչպես նաև հետազոտական և փորձարարական անհրաժեշտ ենթակառուցվածքների երաշխավորման անհրաժեշտությունը՝ կարևորելով «Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգի իրականացումը վերոնշյալ թիրախների ապահովման նպատակով: «2020 թվականից ի վեր գիտության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության նախաձեռնողական քաղաքականությունը արտահայտվեց նաև ոլորտի ֆինասնավորման աճի տեսքով. այս տարվա ֆինանսավորումը կազմել է 40.2 մլդ դրամ, ինչը մոտ 2.8 անգամ ավելին է, քան 2018 թվականին: Միաժամանակ, իրականացվող բարեփոխումների արդյունավետությունը բարձրացնելու համատեքստում ընդգծվեց ոլորտում սերնդափոխության ապահովման անհրաժեշտությունը, որը սերտորեն կապված է բարձրագույն կրթության ոլորտի մրցունակության բարձրացման հետ»,- իր զեկույցում նշել է Հայոցյանը:

Նշենք, որ համաժողովի շրջանակում անցկացվել է նաև կրթական էքսպո, որի ընթացքում կրթական, սփյուռքի և ՏՏ 9 կազմակերպություններ ներկայացրել են իրենց ծրագրերն ու նախաձեռնությունները, որոնք ուղղված են հանրակրթության նոր չափորոշչի ներդրմանը և կրթական բարեփոխումների առաջխաղացմանը։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)

  • Պարզաբանումներ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի ուսուցիչներ, «Պարզաբանումներ» թեմայում Ֆորումի ադմինիստրատորները՝ Մարի Գասպարյանը (https://forum.armedu.am/member/9113-%D5%B4%D5%A1%D6%80%D5%AB-%D5%A3%D5%A1%D5%BD%D5%BA%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6) և Արփինե Քիրիշյանը (https://forum.armedu.am/member/14139-arpi-kirishyan), կպատասխանեն ձեզ հետաքրքրող հարցերին:

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Նոր նյութի ներկայացում Նոր նյութի բացատրության ժամանակ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ աշակերտը միանգամից չի կարող շատ բան սովորել: Ըստ գիտական հետազոտությունների` Նոր նյութի հաղորդման ժամանակ կարևոր է…