ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Կայացել է «Մշակույթը՝ այցեքարտ» լուսանկարչական աշխատանքների ցուցահանդեսը

Նոյեմբերի 20, 2024
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2024-2025 ուստարին հայտարարել է մշակութային կրթության տարի: Առաջնորդվելով այդ նախաձեռնությամբ՝ Երևանի թիվ 112 ավագ դպրոցը սեպտեմբերին հայտարարել էր «Մշակույթը՝ այցեքարտ» լուսանկարչական աշխատանքների ցուցահանդեսի մեկնարկը:

«Մշակույթը՝ այցեքարտ» խորագրով ցուցահանդեսի բացումը տեղի է ունեցել Հայաստանի նկարիչների միության «Մարտիրոս Սարյան» ցուցասրահում, որին ներկա են եղել և ողջույնի խոսքով հանդես եկել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը և միության նախագահ Սուրեն Սաֆարյանը:

Նախաձեռնության նպատակն էր աշակերտների մոտ առաջացնել հետաքրքրությունն ազգային մշակույթի, ինքնության, մասնավորապես՝ կերպարվեստի, քանդակագործության և ճարտարապետության նկատմամբ, ինչպես նաև լուսանկարչությունը ներկայացնել որպես արվեստ և ճանապարհ դեպի ճանաչողություն:

Յուրաքանչյուր դասարան ներկայացրել է Հայաստանի ճարտարապետական և քանդակագործական արժեքավոր կոթողների հեղինակային լուսանկարներ՝ ստեղծելով QR կոդեր, որոնք պարունակում են լիարժեք տեղեկատվություն տվյալ ստեղծագործությունների և հեղինակների վերաբերյալ:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն