Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան ճեմարանի դահլիճում Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ և ՀՀ կրթության ու գիտության նախարար Լևոն Մկրտչյանի մասնակցությամբ տեղի է ունեցել «Լավագույն ուսուցիչ» հանրապետական մրցույթի հաղթողների պարգևատրման ամենամյա արարողությունը: Մրցույթն անցկացվում է արդեն 15 տարի անընդմեջ՝ նախարարության և Մայր Աթոռի համատեղ նախաձեռնությամբ «Հայոց լեզու և գրականություն», «Հայոց պատմություն», «Հայոց Եկեղեցու պատմություն», Բնագիտական («Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն») առարկաների ուսուցիչների և դասվարների համար: Մրցանակներն հանձնել են Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու Կրթության և գիտության նախարարը:
Մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքում ՀՀ ԿԳ նախարարը, կարևորելով Մայր Աթոռի հետ համատեղ իրականացվող միջոցառումը, խորհրդանշական է համարել, որ այն անցկացվում է ՀՀ անկախության 25-ամյա միջոցառումների շրջանակում. «Եթե գնահատելու լինենք անկախության 25 տարիները և եկեղեցու դերակատարումը, ապա կարող ենք առանձնացնել երկու կարևոր փաստ: Առաջին՝ պետականության 25 ամյակին նվիրված շքերթի ժամանակ հոգևոր գնդի հպարտ շարքերն էին, որ մեր զինվորների հետ միասին մտան հրապարակ, փաստելով, որ եկեղեցին ամբողջացնում է անկախության գաղափարը: Երկրորդը՝ Հայ Առաքելական եկեղեցու մնայուն ներկայությունն է կրթական ծրագրերում,- նշել է Լևոն Մկրտչյանն ու հավելել, որ ազգային կրթակարգի առաքելությունը հայ տեսակի շարունակությունն ու զարգացումն է, որն առանց Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հնարավոր չէ իրականցնել: «Եկեղեցին հայ տեսակի անքակտելի մասն է: Այն ուսուցիչները, ովքեր դասավանդում են «Հայ ժողովորդի պատմություն», «Հայոց եկեղեցու պատմություն» կամ «Հայոց լեզու» և «Հայ գրականություն» այդ տեսանկյունից շատ կարևոր ազգային առաքելություն են իրականցնում»,- նշել է Լևոն Մկրտչյանն ու շնորհավորելով մրցույթում հաղթող ուսուցիչներին՝ ընդգծել, որ նրանք, բացի առարկայի ուսուցումից աշակերտներին հոգևոր արժեքների փոխանցման և դրանով ազգային դպրոցի դիմագծի ձևավորման պատասխանատվությունն են կրում:
Հանդիսավոր արարողության ընթացքում ներկաներին օրհնության խոսք է հղել նաև Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, նշելով, որ Մայր Աթոռի համար մեծ պատիվ է ամեն տարի Գևորգյան հոգևոր ճեմարանում հյուրընկալել ուսուցիչներին և կրթության գործի մշակներին, ովքեր արժանացել են լավագույն ուսուցչի պատվին. «Մեր ուսուցիչները բարու սերմնացաններ են, ովքեր մեր զավակների հոգիներն և միտքը հերկելով, հոգու և մտքի անդաստաններում սերմանում են բարու պտուղներ, այնուհետև հոգ տանում, խնամում, որպեսզի այդ սերմերը ծիլ տան, աճեն, հասակ առնեն և բարի արդյունք տան՝ մեր ժողովրդի և հայրենիքի համար: Փառք ենք տալիս Աստծուն, որ այդ աշխատանքն իրականացվում է սիրով ու նախանձախնդրությամբ, որի արդյունքը մենք տեսանք Լեռնային Ղարաբաղում, երբ այցելել էինք մեր սահմանները պաշտպանող քաջարի մարտիկներին: Հպարտություն զգացինք այն ոգու համար, որով նրանք իրենց ծառայությունն էին իրականացնում: Այդ ոգու համար մենք մեր գնահատանքն ենք բերում մեր ուսուցիչներին, որպեսզի նրանց աշխատանքով ամրանան սաների շնորհները և այդ շնորհներով զարդարեն հայոց անդաստանները: Թող Աստված միշտ իր օրհնության ներքո պահի հայ ուսուցիչներին և բազմապատկի հայ ուսուցչի ջանքերի արդյունքները, որպեսզի շենանա մեր երկիրը»,- իր խոսքում նշել է Վեհափառը:
Նշենք, որ մրցույթի հանրապետական փուլին այս տարի մասնակցել են 129 մանկավարժներ, որոնցից 60-ն իրավունք են ստացել մասնակցելու մրցույթի եզրափակիչ փուլին:
Լավագույն արդյունքների համար 23 մասնակիցներ արժանացել են տարբեր կարգի մրցանակների: 37 մանկավարժներ ստացել են մասնակցության վկայականներ:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարության կայք
«Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…
Ուսուցչի օրվա առթիվ մի խումբ մանկավարժներ և ոլորտի ներկայացուցիչներ պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարի կողմից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Ուսուցչի միջազգային օրվա առթիվ պարգևատրել է ոլորտի մի խումբ…
Ողջույն, հայգելի գործընկերներ: Օրեր առաջ սոցիալական մեդիահարթակներում մի փոքրիկ հարցում անցկացրեցինք պարզելու համար՝ հասարակությանը առավել հետաքրքրող թեմաները: Հարցումների արդյունքում ընտրվեց այսօրվա մեր քննարկվելիք թեման՝ ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի…
<<Կրթությունը պատմելը և պատմություններ լսելը չէ․ այն ակտիվ և կառուցողական գործընթաց է>> Ջոն Դյուի Նախագծերի մեթոդը (Project methods (http://education.stateuniversity.com/pages/2337/Project-Method.html)) ուսուցման համակարգ է, որի ընթացքում սովորողները գիտելիքներ, կարողություններ, հմտություններ են ձեռք…
ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ