ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Բաց դաս «Իմ սիրտը լեռներում է»

Մայիսի 22, 2017
Դպրոցական անցուդարձ

Մայիսի 20-ին Արարատի մարզի Մասիս քաղաքի հ3 հիմնական դպրոցի 7բ դասարանում «Գրականություն» առարկայից բաց դաս էր՝ նվիրված Վիլյամ Սարոյանին և նրա՝ «Իմ սիրտը լեռներում է» թատերգությունը: Դասն անցկացրեց հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի` Ռ. Գաբրիելյանը:

Դասն սկսվեց պիեսը խորհրդանշող մեղեդիով: Աշակերտները ներկայացրին ,որ Սարոյանը օտարացի հայ գրող էր ,ապրում էր Ամերիկայում, բայց հպարտանում էր իր հայ տեսակով: Խոսեցին թատերգության ուղերձի  մասին: Աշակերտները ընթերցեցին «Իմ սիրտը լեռներում է» բանաստեղծությունը անգլերենով, ապա՝ հայերենով: Վերջում բեմադրեցին ներկայացումը: Այն կարևոր դաս սերմանեց սաների հոգում՝ հավաստելով հայի դարավոր կեցության անհերքելի խորհուրդը՝ հաղթահարել կյանքի խոչընդոտները և հասնել վերելքի: