ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Համերգ-հանդիսություն՝ նվիրված Կոմիտասի անվան քառյակի հիմնադրման 100-ամյակին

Նոյեմբերի 22, 2024
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ նոյեմբերի 24–ին՝ ժամը 19։00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա Կոմիտասի անվան քառյակի հիմնադրման 100-ամյակին նվիրված համերգ-հանդիսությունը։

Համերգի ընթացքում կհնչեն քառյակի բարձրարվեստ կատարումները։ Հանդես կգան Հայաստանի պետական կամերային նվագախումբը, Արեգ Առուստամյան ջազ-տրիոն, անվանի մեներգիչներ Բարսեղ Թումանյանը, Հրաչուհի Բասենցը, դաշնակահար-դիրիժոր Վահագն Պապյանը, դաշնակահար Կարին-Հելլման Գևորգյանը։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն