ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Երաշխավորվել են նախադպրոցական հաստատության աշխատողներին վերապատրաստող 7 կազմակերպությունների ներկայացրած մոդուլները

Նոյեմբերի 29, 2024
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողներին վերապատրաստող 7 կազմակերպությունների ներկայացրած մոդուլները:

Նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների վերապատրաստումներ իրականացնելու նպատակով երաշխավորվել են հետևյալ կազմակերպությունները՝

  1. «Էդիթ Պրինտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն.

  2. «Հույս և ապագա» հասարակական կազմակերպություն.

  3. «Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամ.

  4. «Վարդանանք Կրթահամալիր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն.

  5. «Քայլ առ քայլ» բարեգործական կազմակերպություն.

  6. «Թիչինգ ըքադեմի» կազմակերպություն.

  7. «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամ (ծրագիրը նախատեսված է միայն դաստիարակների վերապատրաստման համար):

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն