ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հովանու ներքո, «Կողք կողքի» կրթամշակութային հասարակական կազմակերպությունը նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 3-ն անցկացնում է «Կողք կողքի» 5-րդ միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնը, որի կարգախոսն է «Ներառական հասարակություն՝ քաղաքակիրթ երկիր»։
Փառատոնի գալա համերգը տեղի կունենա ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից հռչակված Հաշմանդամների միջազգային օրը։ Դեկտեմբերի 3-ին՝ ժամը 19:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում փառատոնի մասնակիցները հանդես կգան Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ /գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան/: Երեխաների և պատանիների հետ բեմում՝ կողք կողքի, հանդես կգան նաև հայաստանյան երաժշտաոլորտի անվանի անհատ-կատարողները։
Գալա համերգի շրջանակում Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նախասրահում կկազմակերպվի առանձնահատուկ կարիքներով երեխաների նկարչական և ձեռագործ աշխատանքների ցուցահանդես-վաճառք, որի ամբողջ հասույթը կտրամադրվի այն կազմակերպություններին, որոնցից ձեռք կբերվեն ստեղծագործական աշխատանքները: Այս տարի փառատոնին կմասնակցեն սահմանափակ կարողություններ ունեցող շուրջ 400 մասնակից՝ Հայաստանից, Ռուսաստանից, Վրաստանից, Գերմանիայից, Ղազախստանից, Մոլդովայից, Ղրղզստանից, Ուզբեկստանից։
Նշենք, որ նոյեմբերի 28-ին փառատոնի մեկնարկին, այնուհետև ընթացքին հետևել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: Հովհաննես Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնում նա ներկա է եղել փառատոնի բացման արարողությունը, որի շրջանակում տեղի է ունեցել «Առաջին քայլեր» խորագրով համերգը։ Նոյեմբերի 29-ին Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի «Փոքր թատրոնի» բեմում փառատոնի մասնակիցները հանդես են եկել թատերական ներկայացմամբ։ Նոյեմբերի 30-ին Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանում գրական օր էր. փառատոնի մասնակիցները Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնի սաների հետ շրջել են գրադարանում, ձայնադարանում երգել ու պարել են, հեքիաթի սրահում լսել Հովհ․ Թումանյանի «Անխելք մարդը» հեքիաթը։ Այնուհետև «Զատիկ» կենտրոնի սաները գրադարանի դահլիճում ցուցադրել են «Մի ուրիշ երեք խոզուկներ» ստվերային տիկնիկային ներկայացումը։
Դեկտեմբերի 1-ին «ԼուսԷ» հիմնադրամում «Կողք կողքի» միջազգային 5-րդ ներառական երաժշտական արտ փառատոնի շրջանակում իրականացվել են սեմինարներ և վարպետության դասընթացներ՝ Հայաստանում ներառականության զարգացման և խթանման, ոլորտում շարունակական կրթության ապահովման նպատակով։ Սեմինարներն ու վարպետության դասերն անցկացրել են Գերմանիայի և Ռուսաստանի հեղինակավոր մասնագետները։
Ծրագրի բացմանը ներկա էր և ողջույնի խոսքով հանդես է եկել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: Մասնակիցներին ողջունել են նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, «Իմ քայլը» հիմնադրամի փոխտնօրեն Թալին Թօփալաքեանը, Երևանի քաղաքապետարանի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչության պետ Լուսինե Հովհաննիսյանը, «Կողք կողքի» միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնի հիմնադիր Նաիրա Սարգսյանը։
Դանիել Դանիելյանն անդրադարձել է Հայաստանում ներառականության ապահովման ու զարգացման, ոլորտում մասնագետների շարունակական կրթության անհրաժեշտությանը՝ շեշտադրելով փառատոնի շրջանակում իրականացվող կրթական ծրագրի կարևորությունը։ Նախարարի տեղակալը ընդգծել է, որ համընդհանուր ներառականությունը ՀՀ կառավարության ռազմավարության կարևոր կետերից մեկն է, և այն պետք է ապահովվի կրթության, մշակույթի, սպորտի ոլորտներում:
«Կողք կողքի» միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնը միտված է զարգացման առանձնահատկություններով երեխաների և պատանիների ստեղծագործական ներուժի բացահայտմանը, նրանց կարողությունների զարգացմանն ու իրացմանը: Այս գործընթացներում անչափ կարևորվում են երեխաների հետ աշխատող մասնագետների պրոֆեսիոնալ ու նորարարական մոտեցումները, ինչպես նաև ժամանակակից մարտահրավերների հաղթահարման ուղիները։ Այս և նմանօրինակ թեմաներն էլ ներկայացվել և քննարկվել են սեմինարների ու վարպետության դասերի ընթացքում։
Սեմինարների և վարպետության դասերի բանախոսներ Վիկտորիա Եֆիմովան /ՌԴ/, Իրինա Կոնստանտինովան /ՌԴ/, Ռաֆայելա Շթայնբախը /Գերմանիա/ հանդես են եկել զեկույցներով: Վարպետության դասընթացի շրջանակում Ռուսաստանը ներկայացնող մասնագետն անդրադարձել է երաժշտական պարապմունքների ընթացքում զարգացման առանձնահատկություններ ունեցող երեխաների վարքային մեխանիզմի ծրագրավորմանն ու ձևավորմանը։
Կրթական այս ծրագրին մասնակցել են հայաստանյան տարբեր կազմակերպությունների շուրջ 120 մասնագետներ: Սեմինարների և վարպետության դասի շրջանակում արտերկրի և հայաստանյան մասնագետները հարց ու պատասխանի միջոցով քննարկել են ներկայացված թեմաներին առնչվող, ինչպես նաև ոլորտում առկա մի շարք հարցեր։ Կրթական ծրագրի շրջանակում ոլորտի մասնագետներն իրենց փորձառությամբ կիսվել են միմյանց հետ և ձեռք բերել նոր ծանոթություններ:
Նշենք, որ «Կողք կողքի» միջազգային 5-րդ ներառական երաժշտական արտ փառատոնի հովանավորներն են «Իմ քայլը» հիմնադրամը, Երևանի քաղաքապետարանը, «ArLeAM» ընկերությունը:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
«Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…
Ուսուցչի օրվա առթիվ մի խումբ մանկավարժներ և ոլորտի ներկայացուցիչներ պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարի կողմից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Ուսուցչի միջազգային օրվա առթիվ պարգևատրել է ոլորտի մի խումբ…
Ողջույն, հայգելի գործընկերներ: Օրեր առաջ սոցիալական մեդիահարթակներում մի փոքրիկ հարցում անցկացրեցինք պարզելու համար՝ հասարակությանը առավել հետաքրքրող թեմաները: Հարցումների արդյունքում ընտրվեց այսօրվա մեր քննարկվելիք թեման՝ ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի…
<<Կրթությունը պատմելը և պատմություններ լսելը չէ․ այն ակտիվ և կառուցողական գործընթաց է>> Ջոն Դյուի Նախագծերի մեթոդը (Project methods (http://education.stateuniversity.com/pages/2337/Project-Method.html)) ուսուցման համակարգ է, որի ընթացքում սովորողները գիտելիքներ, կարողություններ, հմտություններ են ձեռք…
ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ