ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Խոսող կտավներ» նախագծի շրջանակում ներկայացված են Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմի խանջյանական նկարազարդումները

Դեկտեմբերի 2, 2024
Մշակութային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի ազգային պատկերասրահում կայացել է ««Խոսող կտավներ» ներառական նախագիծ. «Անլռելի զանգակատուն»» շնորհանդեսը:

Ծրագիրն իրականացվել է Կոմիտասի ծննդյան 155 և Պարույր Սևակի ծննդյան 100-ամյակների հոբելյանական միջոցառումների շրջանակում:

«Խոսող կտավներ» ներառական նախագծի շրջանակում ստեղծվել են Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմի՝ Գրիգոր Խանջյանի 9 պատկերազարդումների շոշափելի կրկնօրինակներ: Ծրագրի նպատակն է տեսողության խնդիրներ ունեցող քաղաքացիների համար հասանելի դարձնել Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմի խանջյանական նկարազարդումները: Շոշափելի նկարը կտավի ռելիեֆային պատկերն է, որը ստեղծվում է հիպոալերգեն պլաստիկից։ Շոշափելի պատկերազարդն ապահովված է՝

  • տիֆլոմեկնաբանությունով (կտավի ձայնային նկարագրություն. զուգահեռ ընթերցվում է «Անլռելի զանգակատուն» պոեմի այն հատվածը, որը ներկայացված է պատկերում),
  • QR-կոդով՝ YouTube-յան ալիքում տեղադրված տիֆլոմեկնաբանությունների հղումով,
  • համապատասխան երաժշտությամբ:

Նախագծի հնչյունային ռեժիսորն է Վահան Նահապետյանը, որը, պատկանելով նախագծի թիրախային խմբին, հանդես է գալիս նաև որպես «Խոսող կտավներ» նախագծի գլխավոր փորձագետ։

Նախագծի արդյունքում ստեղծված «Անլռելի զանգակատուն» պոեմի պատկերազարդների շոշափելի պատճենները փոխանցվելու են Հայաստանի ազգային պատկերասրահին՝ շոշափելի կատալոգի տեսքով:

Ծրագիրն իրականացրել է «Սարեր» մշակութային ՀԿ-ն:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն