ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Քննարկվել են Հայաստանի և Ուրուգվայի միջև համագործակցության հեռանկարները

Դեկտեմբերի 3, 2024
Միջազգային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն ընդունել է Ուրուգվայի հանրակրթության ազգային ադմինիստրացիայի լեզուների քաղաքականության հարցերով տնօրեն Ալդո Ռոդրիգեսին և ՀԲԸՄ Ուրուգվայի մասնաճյուղի կրթական բաժնի տնօրեն Խավիեր Փոլադյանին։

Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը:

Ողջունելով ներկաներին՝ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը կարևորել է Հայաստանի և Ուրուգվայի միջև երկկողմ համագործակցության շարունակական զարգացումն ու համագործակցության ընդլայնումը:

Նշվել է, որ ՀԲԸՄ-ն՝ ի դեմս Ուրուգվայի մասնաճյուղի, նախաձեռնել է հայերենը որպես օտար լեզու ուսուցանելու գործընթաց, որն իրականացվում է Ուրուգվայի կառավարության հովանավորությամբ՝ օտար լեզուների ուսուցման խթանման ռազմավարության շրջանակում: Մասնավորապես՝ ՀԲԸՄ-ի և Ուրուգվայի հանրակրթության ազգային ադմինիստրացիայի համատեղ ջանքերով մշակվել և փորձարկվել է հայերենի՝ որպես օտար լեզվի ուսուցման դասագիրք, որը կիրառվում է նաև Ուրուգվայի ոչ հայկական դպրոցներում: Այս նպատակով կողմերը քննարկել են ուսուցիչների կարողությունների զարգացման, ինչպես նաև փոխանակման ծրագրերի իրականացման հնարավորությունը:

Ուրուգվայի հանրակրթության ազգային ադմինիստրացիայի լեզուների քաղաքականության հարցերով տնօրեն Ալդո Ռոդրիգեսը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և կարևորել Ուրուգվայի հայկական համայնքի ներուժը՝ բազմամյա հարաբերությունների հաստատման և ավանդույթների պահպանման համատեքստում։

Ալդո Ռոդրիգեսը տեղեկացրել է՝ Ուրուգվայի միջնակարգ դպրոցներում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառումների շրջանակում անցկացվել է էսսեների մրցույթ, որում հաղթող է ճանաչվել 17-ամյա Ռոմինա Ֆախարդոյի հեղինակած «Ճանաչման և լռության միջև» էսսեն: Այն օրերս ներկայացվել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում կազմակերպված «Հայոց ցեղասպանության թեմայի կրթական հեռանկարները» խորագիրը կրող միջոցառման շրջանակում:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև ՀԲԸՄ-ի Ուրուգվայի մասնաճյուղի և Ուրուգվայի հանրակրթության ազգային ադմինիստրացիայի կողմից ԼՂ-ից բռնի տեղահանված կանանց համար անգլերենի ուսուցման առցանց ծրագրին, որը բավական մեծ հաջողություններ է ունեցել: Քննարկվել է ծրագիրը նաև միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում տեղայնացնելու հնարավորությունը:

Հայաստան այցի շրջանակում Ուրուգվայից ժամանած պատվիրակության անդամները հանդիպումներ են ունենալու նաև Լեզվի կոմիտեի նախագահ Սիրանուշ Դվոյանի և «Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոն» (ԿԶՆԱԿ) հիմնադրամի տնօրենի պաշտոնակատար Արտաշես Թորոսյանի հետ՝ քննարկելու համագործակցության հեռանկարներն ու համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)

  • Պարզաբանումներ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի ուսուցիչներ, «Պարզաբանումներ» թեմայում Ֆորումի ադմինիստրատորները՝ Մարի Գասպարյանը (https://forum.armedu.am/member/9113-%D5%B4%D5%A1%D6%80%D5%AB-%D5%A3%D5%A1%D5%BD%D5%BA%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6) և Արփինե Քիրիշյանը (https://forum.armedu.am/member/14139-arpi-kirishyan), կպատասխանեն ձեզ հետաքրքրող հարցերին:

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Նոր նյութի ներկայացում Նոր նյութի բացատրության ժամանակ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ աշակերտը միանգամից չի կարող շատ բան սովորել: Ըստ գիտական հետազոտությունների` Նոր նյութի հաղորդման ժամանակ կարևոր է…