ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Ճախրուկի» առաջին մենահամերգը՝ նվիրված Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվան

Դեկտեմբերի 4, 2024
Մշակութային լուրեր

Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվա կապակցությամբ Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում տեղի է ունեցել Խարբերդի մասնագիտացված մանկատան «Ճախրուկ» էթնո երաժշտախմբի առաջին մենահամերգը՝ նվիրված համանուն մշակութային կենտրոնի գործունեության 5-ամյակին:

Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, պետական կառույցների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, մասնավորապես, նշել է․ «Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրը հնարավորություն ունենք լիարժեք վայելելու ձեր արվեստը։ Մենք ձեզնից սովորելու շատ բան ունենք, որովհետև, այո, ձեզնից սովորում ենք ոչ միայն ստեղծագործելու արվեստը, այլ նաև այն բարությունը, դրական էներգիան ու ջերմությունը, որ դուք տալիս եք։ Ասածս չափազանցություն չէ․ ով առիթ է ունեցել ներկա լինելու ճախրուկների որևէ համերգին կամ կատարմանը, խոսելու նրանց հետ, զգացել է, թե ինչ անասելի մեծ էներգիա ու ջերմություն են նրանք փոխանցում յուրաքանչյուր մարդու, ում տեսնում են առաջին անգամ։

Եվ հենց այսօր, երբ խոսում ենք հաշմանդամություն ունեցող մարդկանց ներառման և հասարակության զարգացման մասին, պիտի հասկանանք, թե ինչ մեծ աշխատանք ունենք անելու, որպեսզի կարողանանք սա դարձնել ոչ միայն առանձին օրերի իրողություն, այլ մեր առօրյայի անբաժանելի մաս, որպեսզի ներառումը լինի ոչ միայն առանձին միջոցառումների ու իրադարձությունների միջավայր, այլ այն ձևը, որով ապրում ենք։ Այս առումով բոլոր ոլորտներում շատ գործ ունենք անելու, այդ թվում՝ կրթության համակարգում։ Ուրախ եմ, որ ճախրուկը լինելու է դպրոցներում, և դա հրաշալի է։ Կարծում եմ, որ մեր երեխաները պետք է շատ շփվեն ճախրուկների հետ, իսկ վերջիններս հնարավորինս մեծ բեմերից ելույթ ունենան և ինչու չէ՝ նաև միջազգային»:

Համերգային ծրագրում ներառված էր ազգային, աշուղական, հոգևոր երգ-երաժշտություն։ Այս մենահամերգով կտրվի ճախրուկների համերգային շրջագայությունների մեկնարկը, որը կիրականացվի Երևանի և ՀՀ մարզերի տարբեր հանրակրթական դպրոցներում, ինչպես նաև բուհերում: Նպատակն է՝ ձևավորել առավել հանդուրժող, առողջ և ներառական հասարակություն։

Նշենք, որ 2019 թվականի սեպտեմբերից մինչ օրս սեփական նախաձեռնությամբ և կամավորական հիմունքներով երաժիշտներ Աննա և Անահիտ Մխիթարյաններն աշխատում են Խարբերդի մասնագիտացված մանկատան հատուկ կարիքներ ունեցող սաների հետ: Մանկատանը նրանք հիմնել են «Ճախրուկ» մշակութային կենտրոնը, որտեղ իրականացնում են ազգային և հոգևոր երաժշտության ուսուցանում, ինչպես նաև հոգեվերականգնողական աշխատանքներ։

Աննա և Անահիտ Մխիթարյանները երկձայն երգչախմբի և «Ճախրուկ» էթնո երաժշտախմբի հիմնադիրներն են, որի կազմում ընդգրկված են Խարբերդի մանկատան ավելի քան 50 սաներ։ Նրանք հանդիսանում են նաև հատուկ կարիքներ ունեցող մարդկանց ազգային երաժշտության «Ճախրուկ» ամենամյա միջազգային ներառական փառատոնի հիմնադիրները, որը ՀՀ-ում անցկացվում է 2021 թվականից:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Տեղեկատվություն «Պաշարների շտեմարան» կայքում տեղադրված ՏՀՏ գործիքների վերաբերյալ

    Թեմայի հեղինակ՝ arpi.kirishyan

    «Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…

  • Ուսուցիչը՝ կրթության հենասյուն

    Թեմայի հեղինակ՝ manush

    Ուսուցչի օրվա առթիվ մի խումբ մանկավարժներ և ոլորտի ներկայացուցիչներ պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարի կողմից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Ուսուցչի միջազգային օրվա առթիվ պարգևատրել է ոլորտի մի խումբ…

  • Ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի մոտ:

    Թեմայի հեղինակ՝ zhanna@ktak.am

    Ողջույն, հայգելի գործընկերներ: Օրեր առաջ սոցիալական մեդիահարթակներում մի փոքրիկ հարցում անցկացրեցինք պարզելու համար՝ հասարակությանը առավել հետաքրքրող թեմաները: Հարցումների արդյունքում ընտրվեց այսօրվա մեր քննարկվելիք թեման՝ ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի…

  • Ջոն Դյուի՝ նախագծային մեթոդի հիմնադիր

    Թեմայի հեղինակ՝ LZH

    <<Կրթությունը պատմելը և պատմություններ լսելը չէ․ այն ակտիվ և կառուցողական գործընթաց է>> Ջոն Դյուի Նախագծերի մեթոդը (Project methods (http://education.stateuniversity.com/pages/2337/Project-Method.html)) ուսուցման համակարգ է, որի ընթացքում սովորողները գիտելիքներ, կարողություններ, հմտություններ են ձեռք…

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…