ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Վերապատրաստման դասընթաց՝ ՆՈՒՀ մանկավարժական աշխատողների համար

Դեկտեմբերի 4, 2024
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ ԿԳՄՍ նախարարության երաշխավորությամբ «Վանաձորի Հ․ Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամը կազմակերպում է նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների (դաստիարակների) վերապատրաստման դասընթաց:

Վերապատրաստման դասընթացները կիրականացվեն դեկտեմբերի 7-ից` առկա կամ համակցված (առնվազն 45 ժամ առկա) ձևաչափերով: Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է ՎՊՀ Կրթական բարեփոխումների և վերապատրաստման կենտորոն ներկայացնել վերապատրաստման դասընթացներին մասնակցել ցանկացող ՆՈՒՀ մանկավարժական աշխատողների (դաստիարակների) ցանկը՝ ըստ կցվող ձևաչափի (էլեկտրոնային տարբերակով)։

Դիմումներն ընդունվում են մինչև դեկտեմբերի 5-ը ներառյալ:

Դասընթացները վարում են վերապատրաստման մեծ փորձառություն ունեցող լավագույն մասնագետները:

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով` 0322-4-18-53 կամ 077-230-277, 093-852-765, 077-763-021 կամ գրել vsureformstraining@gmail.com էլ. փոստին:

Կից ներկայացնում ենք հայտի ձևանմուշը։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն