ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը Բահրեյնում կայանալիք աշխարհի առաջնությանը

Դեկտեմբերի 5, 2024
Սպորտային լուրեր

Դեկտեմբերի 6-15-ը Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում կանցկացվի ծանրամարտի աշխարհի առաջնությունը, որին կմասնակցեն նաև հայ ծանրորդները:

Հայաստանի տղամարդկանց թիմի հայտացուցակում ընդգրկվել են Գառնիկ Չոլակյանը (61 կգ), Գոռ Սահակյանը (73 կգ), Անդրանիկ Կարապետյանը (89 կգ), Դավիթ Հովհաննիսյանը, Հակոբ Մկրտչյանը (երկուսն էլ 96 կգ), Արա Աղանյանը (102 կգ), Գարիկ Կարապետյանը, Պետրոս Պետրոսյանը (երկուսն էլ՝ 109 կգ) և Վարազդատ Լալայանը: Վնասվածքի պատճառով մրցավայր չի մեկնել գերծանր քաշային Սիմոն Մարտիրոսյանը:

Կանանց թիմում ԱԱ-ին կմասնակցեն Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ) և Տաթև Հակոբյանը (երկուսն էլ՝ 87 կգ):

Ներկայացնում ենք մեր մարզիկների մրցելույթների ժամանակացույցը՝

դեկտեմբերի 7՝ 61 կգ, B ենթախումբ, Գառնիկ Չոլակյան, մեկնարկը` ժամը 16:00-ին,
դեկտեմբերի 8՝ 55 կգ, A ենթախումբ, Ալեքսանդրա Գրիգորյան, մեկնարկը` ժամը 21:00-ին,
դեկտեմբերի 9՝ 67 կգ, A ենթախումբ, Գոռ Սահակյան, մեկնարկը` ժամը` 21:00-ին,
դեկտեմբերի 11՝ 89 կգ, A ենթախումբ, Անդրանիկ Կարապետյան, մեկնարկը` 21:00-ին,
դեկտեմբերի 12՝ 96 կգ, A ենթախումբ, Հակոբ Մկրտչյան, Դավիթ Հովհաննիսյան, մեկնարկը` 18:30-ին,
դեկտեմբերի 13՝ 102 կգ, A ենթախումբ, Արա Աղանյան, մեկնարկը` 21:00-ին,
դեկտեմբերի 14՝ 109 կգ, B ենթախումբ, Պետրոս Պետրոսյան, մեկնարկը` 14:00-ին,
դեկտեմբերի 14՝ 109 կգ, A ենթախումբ, Գարիկ Կարապետյան, մեկնարկը` 18:30-ին,
դեկտեմբերի 14՝ 87 կգ, A ենթախումբ, Տաթև Հակոբյան, մեկնարկը` 21:00-ին,
դեկտեմբերի 15՝ 109 + կգ, A ենթախումբ, Վարազդատ Լալայան, մեկնարկը` 18:30-ին:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)

  • Պարզաբանումներ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի ուսուցիչներ, «Պարզաբանումներ» թեմայում Ֆորումի ադմինիստրատորները՝ Մարի Գասպարյանը (https://forum.armedu.am/member/9113-%D5%B4%D5%A1%D6%80%D5%AB-%D5%A3%D5%A1%D5%BD%D5%BA%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6) և Արփինե Քիրիշյանը (https://forum.armedu.am/member/14139-arpi-kirishyan), կպատասխանեն ձեզ հետաքրքրող հարցերին:

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Նոր նյութի ներկայացում Նոր նյութի բացատրության ժամանակ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ աշակերտը միանգամից չի կարող շատ բան սովորել: Ըստ գիտական հետազոտությունների` Նոր նյութի հաղորդման ժամանակ կարևոր է…