ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Մեր ջանադիր 3-րդ «բ» դասարանը

Դեկտեմբերի 6, 2024
Դպրոցական անցուդարձ

Մարդու բազմակողմանի զարգացման հիմքը դրվում է կրտսեր դպրոցում և դրա լավագույն միջոցի ընթերցանությունն է, որի տեխնիկայի զարգացման նպատակով 3-րդ «բ» դասարանի դասվար Արևիկ Հայրապետյանն անց է կացնում ամենամյա ընթերցանության շաբաթ: Այս դասարանում սովորողները մրցակցում են հանձնարարված գրքերի («Զարթիր» ) ծրագրի ընթերցանությամբ, արտադասարանական բանաստեղծությունների արտասանությամբ և 1 րոպեի ընթացքում ընտրված տեքստի ճիշտ տեխնիկայով ընթերցման կարողունակությամբ:

Միջոցառումը լուծում է ոչ միայն ուսուցողական խնդիր, այլ նաև դաստիարակչական լուրջ խնդիրներ, գեղագիտական ճաշակի, աշխատասիրության, բարոյական ու կամային հատկանիշների ձևավորման:

Իսկ, որ սաների ջանքերը բովանդակային ձևավորված գնահատանքի են արժանանում մեթոդ միավորման նախագահի ու տնօրենության կողմից, դա, անթաքույց, մոտիվացնում է երրորդցիներին՝ ավելի շատ ու արագ առաջ գնալ:

Կապանի N 5 հիմնական դպրոց