ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Ինչն է լավ, ինչն է վատ» տոնը

Մայիսի 24, 2017
Դպրոցական անցուդարձ

Իսկական տոների ու ցերեկույթների շքերթ է մայիս ամիսը Ջերմուկի Մաքսիմ Գորկու անվան թիվ 1 հիմնական դպրոցում: Տոները անթիվ են, հետաքրքիր ու իմաստալից իրենց բովանդակությամբ, ձևով և ինքնատիպ ձևավորմամբ:

Այսօր բեմը տրամադրված է կրտսեր դպրոցականններին՝ 2-րդ դասարանցիներին:

Անչափ շքեղ է գույների խաղը, ու ներդաշնակ դահլիճի ու բեմի ձևավորումը:

Ահա բեմում են 2-րդ դասարանի սաները: Արևի գույնի էին նրանց տոնական զգեստները և թվում էր, թե նրանցից յուրաքանչյուրը մի փոքրիկ արև էր, մի ծաղիկ՝ յուրահատուկ ու անուշաբույր:

Փոքրիկների տոնը սկսված է. ահա նրանք պարզ, հասկանալի ու մատչելի լեզվով պատմում են լավ ու վատ երևույթների մասին, ինքնատիպ կշռադատումներ ու վերլուծություններ կատարում:

Նրանցից ամենքը հատկանշում են, որ պետք է լավ արարքներ ու գործեր կատարեն իրենց կյանքում: Իսկ թե հանկարծ այնպես պատահի, որ նրանք հանդիպեն նաև վատ երևույթների, ապա կփորձեն վերացնել ու շտկել այն:

Երգը, պարը, ինքնատիպ դերային խաղերը իսկական տոնի վերածեցին միջոցառումը: Ակնհայտ է, որ ձեռք բերված նոր արժեքները առմիշտ կդառնան ուղեկիցը իրենց հետագա կյանքում:     

Տարրական մասնախմբի ղեկավար՝ Մ. Գրիգորյան

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)