ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հայտնի են ՀՀ ուսանողական մարզական 25-րդ խաղերի հաղթողները

Դեկտեմբերի 11, 2024
Սպորտային լուրեր

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ երկու փուլով անցկացվել են ՀՀ ուսանողական մարզական 25-րդ խաղերը, որին մասնակցել են 20 բուհերի ավելի քան 1000 ուսանողներ:

Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Գաբրիելյանի խոսքով՝ խաղերի կազմակերպման ու անցկացման հարցում համագործակցել են տարբեր մարզաձևերի ազգային ֆեդերացիաների հետ: Գարնանային և աշնանային փուլերի շրջանակում ընդհանուր առմամբ անցկացվել են 11 մարզաձևերի 14 առաջնություններ, այդ թվում՝ «Ֆուտզալի համալսարանական լիգա» մրցաշարը, 3X3 բասկետբոլի, սեղանի թենիսի, լողափնյա վոլեյբոլի, վոլեյբոլի, բասկետբոլի, սպորտային ժայռամագլցման և պարանի ձգման, բադմինթոնի, շախմատի, հրաձգության և այլ մարզաձևերի առաջնություններ:

Սպորտային ժայռամագլցման և պարանի ձգման առաջնություններում գրանցվել են հետևյալ արդյունքները՝

Պարանի ձգում

1. ՀՊՏՀ, 2. ՀԱԱՀ, 3. ՀՖԿՍՊԻ

Սպորտային ժայռամագլցում

Տղաներ

1. Աղվան վարդանյան, ԵՊՀ

2. Մհեր Օհանիսյան, ԵՊՀ

3. Սասուն Գալստյան, ՀՖԿՍՊԻ

Աղջիկներ

1. Մարիա Սահակյան, ԵՊՀ

2. Քրիստինե Սաֆարյան, ԵՊՀ

3. Մագա Աթանեսյան, ՀՖԿՍՊԻ

«Ֆուտզալի համալսարանական գավաթ» մրցաշարում Շիրակի պետական համալսարանի տղաների թիմը զբաղեցրել է առաջին տեղը, ԵՊՀ թիմը՝ երկրորդ, իսկ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի թիմը՝ երրորդ տեղը: Մրցաշարին 12 համալսարանական թիմեր են մասնակցել:

Վոլեյբոլի տղաների և աղջիկների առաջնությանը մասնակցել են 12 համալսարանների շուրջ 200 ուսանողներ: Գրանցվել են հետևյալ արդյունքները՝

Աղջիկներ

1. ՀՖԿՍՊԻ

2. ԵՊՀ

3. ԲՊՀ

Տղաներ

1. ՀՖԿՍՊԻ

2. ՀՌՀ

3. ՀՊՏՀ

Բադմինթոնի տղաների և աղջիկների առաջնություններին մասնակցել են 12 համալսարանների շուրջ 30 ուսանողներ, այդ թվում՝ Հնդկաստանից: Գրանցվել են հետևյալ արդյունքները՝

Աղջիկներ

1. Էլեն Տիրատուրյան (ԵՊՀ)

2. Պրավալիկա (ԵՊԲՀ)

3. Ջայա (Մխիթար Գոշ Համ.)

Տղաներ

1.Արտյոմ Հակոբյան (ՀԱՊՀ)

2. Մուջիբ (ԵՊԲՀ)

3.Իդրիս (Մխիթար Գոշ)

Խառը զուգախաղ

1. Իդրիս-Ջայա (Մխիթար Գոշ)

2. Քարտիկ-Ապառնա (ԵՊԲՀ)

3. Արտյոմ Հակոբյան-Սոնա Մկրտչյան (ՀԱՊՀ)

Բասկետբոլի տղաների և աղջիկների առաջնություններին մասնակցել են 12 համալսարանների շուրջ 200 ուսանողներ: Գրանցվել են հետևյալ արդյունքները՝

Աղջիկներ

1. ՀՖԿՍՊԻ

2. ՀՊՏՀ

3. ԵՊՀ

Տղաներ

1. ՀՖԿՍՊԻ

2. ՀԱԱՀ

3. ԵՊՀ

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն